Շաբաթներ առաջ տեղացած ուժեղ կարկուտը հաշված րոպեների ընթացքում գետնին հավասարեցրեց ամբողջ տարվա ապրուստը: Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքէջի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիններից մեկն էր, ով անձամբ շտապեց հանդիպել Արմավիրի մարզում կարկուտից տուժած բնակիչներին և աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքնարժեքով գյուղացիներին տրամադրած ավելի քան երկու հարյուր միլիոն դրամ արժողության բուժանյութերի և պարարտանյութերի գումարն այլևս ստիպված չեն լինի վճարել: Լսելով գյուղացիների մտահոգությունները և ընդառաջելով նրանց խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանը հենց տեղում խոստացավ, որ իր աջակցությամբ ամենասեղմ ժամկետներում հակակարկտային կայաններ կտեղադրվեն Արմավիրի մարզի առավել մեծ վնասներ կրած Հացիկ, Բամբակաշատ, Նոր Արտագերս, Արմավիր և Մրգաշատ գյուղերում:
ԲՀԿ առաջնորդի խոստմանն անմիջապես հաջորդեցին հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները: Խոստացված մեկ ամսվա փոխարեն հաշված օրեր անց տրված խոստումն իրականություն դարձավ, արդարացվեցին նաև գյուղացիների ակնկալիքները: Գագիկ Ծառուկյանն անձամբ այցելեց Արմավիրի մարզի Հացիկ գյուղ՝ կիսելու բնակիչների համընդհանուր ոգևորությունն ու մասնակցելու կայանի շահագործման արարողությանը: