Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Սուրեն Խաչատրյանը կերակրել է մարդասպան զավակներ, դրանից ավելի մեծ պատիժ չկա»

Հունիս 10,2013 14:25

«Ես հայտարարում եմ, որ Հայաստանում իշխանության քրեականացումը սկսվել է Գորիսից՝ 93 թվականից: Տարածվել է երկրով մեկ: Առաջին իր թիրախը, այն ժամանակից սկսած մինչ օրս, եղել եմ ես: Իշխանության ապաքրեականացումը անհրաժեշտություն է: Շատ ուրախ կլինեմ, որ դա սկսվի վերջապես Գորիսից՝ Սյունիքից եւ տարածվի երկրով մեկ»,- Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի մասին այսպես արտահայտվեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Մեր հարցին՝ այն, որ Սուրեն Խաչատրյանի որդուն Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել, դա պատիժ չէ՞ իր համար՝ Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Մի կողմից դա այո, պատիժ է, նա կարող է բազմաթիվ հանցանքներ է արել եւ պատասխանատվության չի ենթարկվել, բայց մեծագույն պատիժը նրա համար այն է, որ ծնել է, հետագայում սնել, դաստիարակել է, կերակրել է մարդասպան զավակներ: Դրանից ավելի մեծ պատիժ չկա: Սուրեն  Խաչատրյանը շատ լավ ուսուցիչ է եղել որդու համար, պտուղը ծառից հեռու չի ընկնում»:

Ըստ Սամվել Հարությունյանի, Սուրեն Խաչատրյանը չէր կարող քնած լինել Գորիսի իր տան մոտ այդ կրակոցների ժամանակ. «Այն, որ ասում է տեղյակ չեմ եղել, ո՞նց կարող է իր ենթականերից մեկը, իր մարդիկ մարդ սպանեն, կրակեն՝ առանց իր գիտության: Դա հեքիաթ է ընդամենը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շատ զարմանալի է,՝ պարոն Սամվել Հարությունյանի մեկնաբանությունը, որ իշխանության
    ապաքրեականացումը լավ կլիներ, որ սկսվի Գորիսից՝ Սյունիքից, և տարածվի երկրով մեկ:
    Առանց ավելորդ մեկնաբանությունների, իշխանության ապաքրեականացումը պետք է սկսվի,՝ մարտի
    մեկի մարդկային սպանդը կազմակերպող, կարգադրող, և իրականացնող երկու հանցագործ էլեմենտ-
    ներից, որոնց անունը զզվելի է տալ, բայց բոլորին հայտնի՝ նախ այսօրվա նախագահի աթոռը զավթած և նրան նախորդողից, որոնք էլ Հայաստան բերեցին առանց այն էլ ոչ բարեվոք վիճակում մի
    նոր զզվելի, գավառական, հետամնաց, ստրկամտակամ, քարանձավային, քծնանքի, քցելու, թալանելու, մեջքից խփելու բարքերի վարակ:
    Այս վիճակից դուրս գալու միակ ելքը նրանց արդար դատ ու դատաստանին հանձնելն է, որը միայն
    համաժողովրդական համախմբմամբ հնարավոր է հասնել, ուրիշ ելքը երկրից փախնելն է, ինչը որ
    ժողովուրդը անում է:

    • David says:

      Հարգելի հայրենակիցներ,

      վերջին իրադարձունները մեկ անգամ ևս ապացուցեցին,
      որ Հայաստանում օպոզիցիա ընդհանրապես գոյություն չունի։
      Գորիսի դեպքերից հետո, միհատ բողոքի ցույց կազմակերպեին իշխանության դեմ, ստիպեին, որ կռմինալը բանտում հայտնվեր։ Ինչուն են սպասում? Թե մոտ ժամանակում նոր ընտրություն չկա, միայն ընտրությունից ընտրություն են կիսաակտիվանում ու միայ կեղծ, անձնական շահ հետապնդում։
      Մենակ խոսելը ինչ, կռիմինալը Երևանում ապահով ման է գալիս ու ”գործի հետազոտման էլ” օգնում։

  2. DAVIT-BEK says:

    Քո նմաններին հրաշալիորեն բնութագրել է հենց Ս.Խաչատրյանը հարցազրույցներից մեկում՝ իրեն ուղղված հարցին՝

    – Այսինքն` Ձեր հանդեպ չարակամ մարդիկ շա՞տ են: –

    Չարակամները շատ են, բայց ես նաև գիտեմ դրա պատճառը: 1913թ. մարդահամարով Երևանում ապրում էր 29.000 բնակչություն, որից 13 հազարը հայ էր, 16 հազարը` մուսուլման` թուրք, պարսիկ: 1915-16-17թթ. ընդհարումներից, ինչպես նաև խորհրդայնացումից հետո շատ մարդիկ ազգանունները փոխեցին, բայց հոգով, արյունով դեռ չեն փոխվել: Նրանց երակներում իրենց պապերի արյունն է, և դրա համար էլ չարակամությունը, կարծես, չի վերանում:

  3. Նելլի says:

    լավա դուք ձեզանից չեք հիասթափվում: Բա ամոթ չի ձեզ; ՀԵՐԻՔԱ ԷԼԻ ԶԶՎԵՑՐԻՐ ԱՐԴԵՆ ՔՈ ԱՆՀԵԹԵԹ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ: Հենց պաշտոնից ընկաք սկսեցիք բանբասանքներով զբաղվել? Գրեք գրեք կարողա աչքի ընկնենք ձեզ նախագահ ընտրեն; թուււււււււււ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930