Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Սուրեն Խաչատրյանի տղան կարող է ազատազրկման վայրերում իրեն զգալ որպես հերոս» (Տեսանյութ)

Հունիս 10,2013 14:05

«Այն ինչ կատարվել է Սյունիքում, ակնհայտ է, հերթական հարվածն է մեր հանրությանը, որովհետեւ նման դեպքերը լեգիտիմացնում են մարդասպանությունը որպես երեւույթ եւ քաղաքացիներին այն միտքն է թելադրում, որ մարդու կյանքը կես կոպեկ չարժի: Եթե համեմատության մեջ նայենք, ագրեսիվության աստիճանը, որ մեկ տարի առաջ ունեինք, ու այսօր, ապա տեսնում ենք, որ աճում է օլիգարխիան եւ պաշտոնավար մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում: Անցյալ տարի մահացավ Վահե Ավետյանը, հիմա ունենք բռնություն Սյունիքում, այսինքն ռեժիմը շարունակում է նույն ոճով շարժվել առաջ եւ այդ ռեժիմը կազմող մարդկանց համար օրենքի գերակայությունը արգելանք չէ»- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա ձեւակերպմամբ`ոեժիմը հայտնվել է հետեւյալ դրության մեջ, կամ` Արտակ Բուդաղյանը ինքն է հանցագործ, ինքն է մեղադրվում, որ հարձակվել է Սուրեն Խաչատրյանի տան վրա, կամ էլ` երկու կողմն էլ մեղավոր է. «Բոլոր դեպքերում սա վկայում է, որ իշխող էլիտան ապրում է խորը ճգնաժամ»:

Ղուկասյանը գտնում է, որ երկրում սերտաճած է պետական պաշտոններ զբաղեցրած մարդկանց թիմը եւ բիզնեսի եւ կրիմինալ աշխարհի հետ, որովհետեւ այդ փոքրամասնությունը, որ իր ձեռքում է հավաքել բոլոր պետական եւ տնտեսական լծակները մեր երկրում, իրեն զգում է օրենքից վեր, անպատժելի եւ ժողովրդին հալածելու գործում, բնականաբար կրիմինալն է գործընկերը, ոչ ազնիվ ձեռներեցները, որոնք համագործակցում են քրեաօլիգարխիկ համակարգի հետ. «Բնականաբար Սուրեն Խաչատրյանի տղան կարող է ազատազրկման վայրերում իրեն զգալ որպես հերոս եւ ոչ թե որպես մարդ, որ հանրության կողմից նշանակված պատիժ է կրում ինչ-որ հանցավոր արարքի համար», – հավելեց Ղուկասյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ Քրիստոնյա says:

    Լիսկայի տղան Ռամիլ Սաֆարովի նման հերոս է։

  2. Nara says:

    Աչքդ էլ կհանի,որ իրեն հերոս կզգա,քո նմանը զենք տեսներ տակը կլցներ,մի մոռացի, որ նա պաշտպանել է իր ընտանիքը:

  3. Նելլի says:

    թե Ս. Խաչատրյանի տղան իրեն ինչպեսա զգում դա թող ձեզ չհետաքրքրի. բայց որ նրա տեղը դու լինեիր կամ քո տղան հաստատ տակներտ կլցնեիք: Նա 19 տարեկան է ու կարողացել է պաշտպանել իր ընտանիքը բա դու այ……

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930