Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյանին ոչ թե փոխհատուցում, այլ պարգեւատրո՞ւմ է հասնում (Տեսանյութ)

Հունիս 10,2013 13:48

«Ի սկզբանե բոլորին հասկանալի էր, որ այստեղ արհեստականություն կա, այդ գործը դեռ երկար ժամանակ հակասական տեղեկությունների աղբյուր կլինի մեր հանրության համար, այդ ամենը իմ կարծիքով գտնվում է քաղաքականությունից դուրս: Դա այն մեթոդներն ու մեխանիզմներն են, որոնց միջոցով հանրությունը ապակողմնորոշվում է եւ սկսում է չտարբերել, որտեղ է քաղաքական խնդիրը, եւ որտեղ արհեստական ստեղծված իրադարձությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պարույր Հայրիկյանի, Վարդան Սեդրակյանի գործի փոփոխված ընթացքին, ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նաեւ նշեց, «Սեդրակյանին պարգեւատրում է հասնում այն լոգիկայում, որ արհեստական պրոցեսում այդ մարդը համաձայնվեց մասնակից լինել: Ի վերջո հատուցումն ո՞վ է անում: Հատուցումն անում է մեղավոր կողմը , եթե Հայաստանի Հանրապետությունը հատուցել է Հայրիկյանին, ուրեմն ճանաչել է իրեն որպես մեղավոր կողմ»:

Ղուկասյանի խոսքով Վարդան Սեդրակյանը նույնպես հնարավորություն կունենա պետությունից պահանջել իր բարոյական վնասի, ազատությունից զրկվելու համար փոխհատուցում:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930