Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն դեմ է օֆշորային գոտիներում գրանցված հանքարդյունաբերողների գործունեության կարգավորմանը ՀՀ-ում

Հունիս 10,2013 13:33

Այս նստաշրջանի վերջին քառօրյա նիստում այսօր խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված երկու օրինագծերի՝ Աժ նիստերի օրակարգ մտցնելու հարցին։

Հրանտ Բագրատյանը ներկայացրել էր «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» օրինագծերը։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունների՝ խորհրդարանի մեծ օրակարգից հանելու հարցը։ Փոստանջյանի խոսքով, այն, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են գտնվել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանի օրակարգում, նշանակում է, որ մենք դեռևս չենք գիտակցում, որ անկախ երկրի խորհրդարան ունենք։ «Հաշվի առնելով մեր արժանապատվությունը՝ ես կարծում եմ, որ օր առաջ այդ խայտառակ արձանագրությունները պետք է դուրս գան ԱԺ օրակարգից, և դրա նախաձեռնողը պետք է լինի ՀՀԿ-ն, եթե նա դիտարկում է իրեն որպես կուսակցություն, որը ներկայացնում է անկախ պետություն։ Սա ոտնձգություն է մեր անկախության նկատմամբ»,- ասաց Աժ պատգամավորը՝ հորդորելով մեծամասնությանը քննարկման արդյունքում հանել արձանագրությունները խորհրդարանի օրակարգից։

«Շնորհակալություն հորդորների համար, մենք ինքներս կորոշենք»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Մինչ այդ, նույն հարցի վերաբերյալ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ հարցը գտնվում է ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում, և Սերժ Սարգսյանի դիրքորոշումը դեռևս չի փոխվել։ Օգնության հասավ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը`հերթական անգամ կրկնելով, որ հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ օրակարգից հանելը մեծ նվեր կլինի Թուրքիային, ինչպես նաև Ադրբեջանին։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը միջամտեց։ Նրա խոսքով՝ սա լրջագույն հարց է, և հաշվի առնելով, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված միջազգային կարծիքը փոփոխություն է կրել, առաջարկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ լսումներ կազմակերպել այս հարցի վերաբերյալ։ Էդուարդ Շարմազանովը կրկնեց, որ այդ հացի վերաբերյալ ՀՀԿ-ն իր տեսակետն արդեն հայտնել է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցե Շարմազանովը: Եթե մեր ազգի շահերը նա չպաշտպամի, որիշ ո՞վ պետք է պաշտպանի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930