Աշխարհի լավագույն օպերային թատրոններից Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում այսօր կկայանա գալա համերգ՝ նվիրված Վերդիի ծննդյան 200-ամյակին, մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների: Օպերային մեգաաստղ Աննա Նետրեբկոյի (սոպրանո), Սերգեյ Ալեկսաշկինի (բաս), Եկատերինա Սեմենչուկի (մեցցո սոպրանո) եւ այլ հայտնի անունների կողքին երեկոյին կմասնակցի նաեւ Ա. Սպենդիարյաի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը (տենոր): Համերգը կղեկավարի Վալերի Գերգիեւը:
Լուրը Aravot.am-ին հայտնեց Ազգային օպերային թատրոնի փոխտնօրեն Լեւոն Ջավադյանը, նշելով, որ հայ երգիչը միակ հրավիրյալն է , հրավերն էլ ստացել է անձամբ Գերգիեւի կողմից:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ