Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործադուլին մասնակցում են 201 փաստաբաններ (ֆոտոշարք)

Հունիս 10,2013 13:03
PrevPhoto
NextPhoto

Մի խումբ փաստաբանների կողմից իրականացվող գործադուլին նվիրված հանրային քննարկման ընթացքում, որն անցկացվում էր «Կոնգրես» հյուրանոցում՝ նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ գործադուլին մասնակցում են 201 փաստաբաններ:

Գործադուլը 46 փաստաբանների նախաձեռնությամբ է կազմակերպվել: Հանրային քննարկմանը ներկայացուցիչներ կային Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, «Համալսարանական կրթության ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատական դեպարտամենտից՝ Արսեն Բաբայանի գլխավորությամբ: Բացման խոսքով հանդես եկած ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն «բարի գործադուլային երկու օր» ցանկացավ :

Հայկ Ալումյանն էլ ասաց, որ անցյալ տարի նույն այս օրը 550 փաստաբան մասնակցեց գործադուլին, սակայն ոչինչ չփոխվեց՝ իշխանության երեք ճյուղեր անտարբեր գտնվեցին:

Հայկ Ալումյանի կարծիքով վճռաբեկ դատարանի նկատմամբ կարծիքը ձեւավորվել է բազմաթիվ գործերի արդյունքում. «Առաջին ատյանում պարտությունն այնքան չի ազդում քաղաքացու վրա, որքան վճռաբեկից առանց պատճառաբանության նրա բողոքը վերադարձնելը»:

Հայկ Ալումյանը հղում արեց ՄԻՊ-ի գնահատականին, ըստ որի՝ բնակչության յոթանասուն տոկոսը չի վստահում դատական համակարգին:

Ըստ Հ.Ալումյանի, եթե վճռաբեկն անտեսի փաստաբանների բողոքը, գտնելով, որ բողոքը գոյություն ունի միայն փաստաբանների ուղեղներում, թվերն ավելի մտահոգիչ կդառնան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասներն առաջիկայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930