Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը՝ Սուրիկ Խաչատրյանի միջադեպի մասին. «Պարտադիր պետք է պատժեն, որ նման դեպք այլևս չկրկնվի» (Տեսանյութ)

Հունիս 10,2013 12:37

Այսօր խորհրդարան էր եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Ծառուկյանը: Մինչ լիագումար նիստի սկսվելը՝ ԲՀԿ խմբակցության նիստում խմբակցության անդամները քննարկել էին այն լուրերը, որ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արգելել էր ԲՀԿ-ական պատգամավորներին սուր հայտարարություններ անել, շփվել լրագրողների հետ: Խմբակցության նիստից հետո լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին`համապատասխանո՞ւմ են այդ խոսակցություններն իրականությանը: «Հենց նոր մենք նիստ էինք հրավկիրել եւ այդ թեմայով ինձ ասացին ինչ-որ լուրեր կան: Առաջինը` ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու, այլ իր թիմակիցներին պետք է հարգի, իրենց լսի, որ ճիշտ որոշումներ կայացվեն: Երկրորդ, Նաիրա Զոհրաբյանի հետ կապված, ես նորից եմ ուզում ասել, որ ամբողջ եվրապառլամենտում, եթե դուք հետևում եք, նրա կատարած գործունեությունը, նրա նվիրվածությունը Հայաստանի և Ղարաբաղի հետ կապված, նա մեծ աշխատանք է կատարում, և ես կցանկանայի, որ մեր խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանի պես պատգամավորներ ավելի շատ լինեն, այդպես նվիրյալներ, որ իրենց երկրի ասենք թե պետության, պետականության համար մտածում են, պայքարում են այդ խնդիրների դեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ինչո՞ւ կուսակցությունն ակտիվ չէ, արձակո՞ւրդ է գնացել, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մի կուսակցական, քաղաքական կառույց արձակուրդ գնալու իրավունք չունի: Կուսակցությունները պարտավորություն են կրում ժողովրդի, իրենց ընտրողների առաջ: Ինձ թվում է, որ ժողովրդի բոլոր խնդիրները կարգավորված չեն , որ այդ պատասխանատու մարդիկ գնան արձակուրդ: Ամենակարեւորը՝ մենք աշխատում ենք, և այդ հարցը տեղին չէր տալ ինձ: Պատգամավորներին ես միշտ ասում եմ, որ նրանք պետք է միշտ կարողանան ժողովրդի հետ շփվեն. ով որ տարածքում բնակվում ա, որ տարածքում պատասխանատու ա, ժողովրդի մատից կարողանա փուշ հանել, ժողովրդին լսել, հարցը բարձացնել,, խնդիրը լուծել»: Ծառուկյանն ասաց, որ ԲՀԿ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, կզբաղվի եւ պատասխանատու կլինի կառուցվածքային, ծրագրային փոփոխությունների համար:

Գագիկ Ծառուկյանը նախ չպատասխանեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպին վերաբերվող հարցին, իսկ ավելի ուշ՝ երեք լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով այս հարցում. «Դա ցավալի է երկրի համար, կորուստ է եղել և այն ցավալի է բոլոր կողմերի համար: Դրա համար բոլորս պետք է համբերատար սպասենք` կան տուժողներ, կան վկաներ, որ համապատասխան իրավապահ մարմինները քննությունը կատարեն: Եվ պարտադիր պետք է պատժեն, որ նման դեպք այլևս չկրկնվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930