Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող «Այաչչոն» ամենաաղքատ ակումբն է Եվրոպայի էլիտար առաջնություններում, գրում է «Euro-football»-ը:
Կոլեկտիվի բյուջեն չի գերազանցում 20 միլիոն եվրոն: Նույնիսկ Ֆրանսիայի առաջնության 2-րդ խմբի թիմերի կեսը ֆինանսավորմամբ գերազանցում են «Այաչչոին»: Սակայն այս թիմում էլ գոյություն ունի «պարգեւատրում» հասկացությունը: Օրինակ, Փարիզի ՊՍԺ-ի հետ բոլոր առումներով պատվաբեր ոչ-ոքի՝ 0:0, խաղալու համար ակումբի նախագահ Ալեն Օրսոնին «Այաչչոյի» յուրաքանչյուր ֆուտբոլիստի պարգեւատրել է 300 եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ