Լրահոս
Օրվա լրահոսը

Վիետնամական սինդրոմի, Սուրեն Խաչատրյանի և ազատամարտիկների խնդիրների մասին (Տեսանյութ)

Հունիս 10,2013 12:01

«Մարդիկ կան՝ նստացույցերին ուզում են մասնակցել, բայց զանգում ասում են՝ տղերք ձեզ հետ ենք, բայց հարյուր դրամ չունենք, որ հասնենք Երևան»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում խոսելով ազատամարտիկների խնդիրների մասին այսպես արտահայտվեց «Արաբո» ջոկատի ազատամարտիկ, «Արաբո» ՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ իր ազատամարտիկ ընկերները հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և 13 կետից բաղկացած պահանջներ ներկայացրել: Պարոն Հակոբյանը շեշտեց, որ իր համար այդ խնդիրների շարքում առաջնահերթ է ազատամարտիկների համար անվճար բուժօգնության, ուսման վարձի հիսուն տոկոսի կրճատման, ազատամարտիկների համար անխտիր սոցիալ-կոմունալ ծախսերի հիսուն տոկոսի կրճատման հարցերի լուծումը:

Հ. Հակոբյանը մտահոգված է այն փաստով, որ այսօր մեզանում պատմությունը խեղաթյուրվում է: Այս առիթով նա վրդովված նշեց. «Ի՞նչ գիտի նոր սերունդն արցախյան պատերազմի մասին: Արցախյան պատերազմից քսան տարի անց սերնդին դաստիարակել եք այն ոգով, որ ամեն կուսակցություն, ունի իր հեռուստաալիքը և քարոզում է իրեն: Քսան տարվա ընթացքում տեսնում ենք նույն դեմքերն ու հաղորդումները: Կան մարդիկ, որ սիրում են սազը վերցնել ձեռքներն ու գովերգել: Այսօր ունենք Աշոտյանի նման նախարար, բայց քանի՞ կրթության նախարար ենք փոխել: Աշոտյանը Ֆրանսիայից բերեց կրթական ռեֆորմ, չէ՞ որ ունենք մերը, որն արդեն աշխարհն է թելադրում: Պատմությունն այսօր խեղաթյուրվել է, մարդիկ կան իրենք իրար պարգևատրում են, ազգի հերոսներ են, բարերարներ են….այդ մարդիկ հարստացան, հասան այն աստիճան, որ իրենք իրենց բարերարներ են համարում»:

Հ. Հակոբյանը համեմատություն անցկացրեց վիետնամական և աֆղանական սինդրոմների հետ՝ նշելով, որ Հայաստանում էլ գործում է հայկական սինդրոմ:

Պարոն Հակոբյանը դատապարտեց նաև Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպը՝ հարց հնչեցնելով, թե ինչի՞ համար են նրան պարգևատրել «մարտական խաչ»-ով: Խոսելով հայրենասիրություն գաղափարի մասին՝ ազատամարտիկն ասաց.

«Հայրենասեր լինելու համար ոչ մի կուսակցության անդամ լինել պետք չէ, այլ ազգի համար գործ անել է պետք, իսկ կուսակցություններն այսօր զուտ աթոռակռվի համար են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930