Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուց հետո Արքայական ակումբի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ շտապեցին հայտարարել, թե պորտուգալացի մարզիչը վնասել է «Ռեալին»:
Նրանց խոսքերը հեռակա կարգով հաստատել է հոլանդական «Four Four Two» հրատարակության լրագրող Մոհամեդ Մաոլլինը: Նա «Twitter»-ում մեջբերել է Մոուրինյոի՝ 2000 թվականին թերթերից մեկում տված հարցազրույցից մի հատված, որտեղ սկանդալային մարզիչը բառացիորեն ասել է հետեւյալը. «Եթե ես երբեւէ մարզեմ «Ռեալը», ապա միայն քանդելու համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ