«Ռեալի» գերաստղի ռուս հարսնացուն Հունաստանում գտնվելիս ծուղակի մեջ է հայտնվել, որից, սակայն, կարողացել է պատվով դուրս գալ:
Իրինա Շեյկին հրավիրել են հունական MTV, որտեղ հաղորդավարն ուղիղ եթերում նրան առաջարկել է մկրատով կտրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկը: Սակայն գեղեցկուհին, որ սկզբում ձեւ է արել, թե պատրաստվում է կտրել հաղորդավարի վարսերը, իսկ հետո մկրատը վերադարձրել է նրան՝ ասելով. «Քո իրն է՝ ինքդ էլ կտրիր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ