Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (03.06-07.06.2013թթ)

Հունիս 10,2013 10:46

Բնապահպանական պետական տեսչության կողմից 03.06-07.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 122.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

  

 Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 11.25 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Փայտանյութի ապօրինի տեղափոխում

 Անտառների վերահսկողության աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում  արձանագրված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է  111.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Ապօրինի որս

 Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ապօրինի խեցգետնի որսի 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձ ենթարկվել է 50.0հազ.դր.գումարով վարչական տուգանքի: Առգրավված 5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

 Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՙՍևան ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում   առգրավվել է տիրազուրկ 8 հատ ձկնորսական ցանց, 58 հատ /17.5կգ/ ՙսիգ՚ տեսակի ձուկ: Ձուկը սահմանված  կարգով հանձնվել է  ՙԳավառի մանկատուն՚ ՊՈԱԿ:

   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար իրավախախտների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավված 42 հատ  ՙսիգ՚ տեսակի ձուկը հանձնվել է թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:

         Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  972.5հազ.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930