«Մանչեսթեր Յունայթեդի» եւ ֆուտբոլի Անգլիայի հավաքականի առաջատար Ուեյն Ռունին, «Goal»-ի փոխանցմամբ, մեկ օրում գաղտնի բանակցել է միանգամից երկու ակումբների հետ, որոնց անունները, սակայն, չեն նշվում:
Հարձակվողն առավոտյան հանդիպել է Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներից մեկի, իսկ կեսօրից հետո, հատելով Լա-Մանշը,՝ եվրոպական մեկ այլ ակումբի գործակալների հետ: Հանդեսը գրում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» եւ իր համար շահավետ վարձատրություն է փնտրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ