Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ասեղ գցելու տեղ չկար. աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգն էր՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Նվագախումբը ղեկավարում էր ճանաչված դիրիժոր Ռամոն Տեբարը: Չնայած երբեմն կերկերուն ձայնին, օպերային արվեստի կայրսուհին ոգեւորված էր եւ եռանդուն:
Հավելենք, որ Կաբալիեն կատարել է ամենահայտնի դերերգերը` Լուիզա Միլլերից մինչեւ Սալոմե, Պամինայից մինչեւ Իզոլդա: Նա միջազգային բազմաթիվ մրցանակների եւ պատվավոր կոչումների կրող է, ՄԱԿ-ի՝ Պատվավոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Բարի կամքի դեսպան:
Ինչ վերաբերում է Ագոստինա Սմիմերոյին, նա Մոնսերատ Կաբալիեի անվան միջազգային մրցույթի հաղթող է, հանդես է եկել Լիսաբոնի Teatro San Carlo օպերային թատրոնում՝ «Տրուբադուր» եւ «Ռիգոլետո» օպերաների բեմադրություններում, իսկ Սարագոսայում՝ «Տրուբադուրի» բեմադրությամբ, ունեցել է համերգային ելույթներ տարբեր երկրներում:
Դիրիժոր Ռամոն Տեբարը ղեկավարել է նաեւ Պլասիդո Դոմինգոյի (Orquesta Sinfonica Nacional-ի հետ) եւ Մոնսերատ Կաբալիեի (Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ) գալա համերգները, հանդես եկել հայտնի դահլիճներում՝ անվանի նվագամխբերի հետ:
Կարդացեք նաև
Երեւանյան համերգը, որի ծրագրում Հենդել էր, Գունո, Լեոնկավալո, Պուչինի, Մասկանի եւ այլն, եւս տպավորիչ էր, երաժիշտներին ժամանակ առ ժամանակ ծաղկեփնջեր էին նվիրում ու բրավոների տարափ տեղում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ավելի մեծ հիասթափություն,քան Կաբալիեի երեկվա համերգն էր, վաղուց չէի ապրել;Այդպես նա կերգեր?իրեն հարգող մի ուրիշ երկրում;Ինչու չեք գրում,որ բացի կերկերուն ձայնից, զուգերգերում ուշանում էր, հիվանդ տեսք ուներ;Այստեղ ել մեզ չենք հարգում; Մի քանի տարի առաջ հավանաբար նա Երեվան չէր գա;Ինչու?ոչ մի տեղ գրված չէր,որ դա մենեհամերգ չի;Մի խոսքով, էլի խաբեցին;
Հարգելի Գոհար, 80 տարեկանում դժվար էլ հիասքանչ կատարում լիներ: Ուղղակի Կաբալիեն լեգենդ է եւ սիմվոլ, ու դրանով ամեն ինչ ասված է: Տեսեք, թե ինչ աղմուկ է առաջացրել նրա այցը՝ Արցախ, Կաբալիեին ոչ ցանկալի անձ են հայտարարել մեր հարեւանները: Նման մեծերի այցը որեւէ երկիր, արդեն իսկ մեծ բան է;
Հարգանքով Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լավ էլի բավական է, շատ ամոթ մեր հայ դելիտանտներին, որ քննադատելու իրավունք են իրենց վերապահում