«Միտք» վերլուծական կենտրոնը հրատարակել է Ջավախքի մասին երկու նոր գիրք: «Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի» մատենաշարի 9-րդ գիրքը, որտեղ զետեղված են մի շարք հոդվածներ, արխիվային եւ այլ նյութեր եւ Մկրտիչ Սարգսյանի «Դեպի լեառն Աբուլ» գիրքը, որտեղ ամփոփված են Մ. Սարգսյանի (1924-2002 թթ.) ջավախքյան թեմաներով գրված ստեղծագործությունները, որոնցում պատկերված են Ջավախք լեռնաշխարհի բազմերանգ գույներն ու բույրերը, նրա բնակիչների ինքնատիպ նկարագիրը: Առանձին բաժիններով գրքում տեղ են գտել նաեւ Ջավախքի գրական գործիչներին նվիրված խորհրդածություններ, հուշեր, գրախոսականներ եւ այլն, ինչպես նաեւ վրացիներին եւ վրաց գրողներին առնչվող հոդվածների շարքը:
Գրքերը կան եւ համացանցում` վիրտուալ գրադարանում` ներբեռնման հնարավորությամբ եւ տպագիր: