Սերբական «Վոյվոդինա» ՖԱ նախագահ Ռատկո Բուտուրովիչի անշունչ մարմինը հայտնաբերվել է Նովի-Սադի «Պարկ» հյուրանոցի իր համարում:
Դատական բժիշկները՝ բռնության, իսկ ոստիկանները՝ նրա սենյակ ներխուժելու ոչ մի հետք չեն հայտնաբերել: Այդուհանդերձ, մահվան պատճառը պաշտոնապես դեռ չի հրապարակվել: Իր հայրենիքում Բուտուրովիչը հայտնի է Բատա Կան Կան մականունով: Հետաքրքիր է, որ 2004 թվականից «Պարկ» հյուրանոցը, որտեղ հայտնաբերվել է դին, պատկանում է նրան: Բուտուրովիչը նաեւ Չերնոգորիայի բռնցքամարտի միության նախագահն էր ու « Ռադնիչկի Նովի-Սադ» բասկետբոլային թիմի սեփականատերը: Նա տարբեր մեղադրանքներով ժամանակին մի քանի անգամ կանգնել է կանգնել է օրենքի առջեւ: Մասնավորապես, 2008 թվականին ձերբակալվել է մրցավարներին կաշառելու մեղադրանքով, երբ վերջինները պետք է ապահովեին «Վոյվոդինայի» հաղթանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ