Մինսկում ավարտված սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 40-րդ առաջնությունում վեց մարզիկով համալրված Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց մեկ բրոնզե մեդալ. միայն 56 կգ քաշային Արամ Ավագյանը բարձրացավ պատվոպատվանդանի 3-րդ աստիճան:
Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում 5 ոսկե,1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով բացահայտ առավելությամբ հաղթեց Ռուսաստանը: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին Իռլանդիան եւ Ուկրաինան: Հայաստանը 36 երկրների մեջ զբաղեցրեց 15- րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ