Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեքալիի գործընթացը որպես Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման սոցիալական մոդել

Հունիս 09,2013 18:24

Հունիսի 8-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի  Թեքալի գյուղում կայացավ հասարակական լսում «Լրագրողները Ղարաբաղյան հակամարտությունում՝ խաղաղարարնե՞ր, թե՞  հրձիգներ» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել էր «Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի» (NED) աջակցությամբ, կազմակերպիչներն էին «Հանուն քաղաքացիական հասարակության կանանց ալյանսը» (Ադրբեջան), «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» (Հայաստան) եւ «Հասարակական լսումների Կովկասյան կենտրոնը» (Վրաստան):   Զեկուցումով հանդես եկան լրագրող Քյամալ Ալին(«Ադրբեջան» ) , Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի  հասարակության հետ կապերի  մենեջեր  Լուիզա Պողոսյանը (Հայաստան) եւ լրագրող Ամալյա Օհանջանյանը(«Վրաստան»): Զեկուցումներից եւ քննարկումից հետո Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը հայտարարեց. « Հունիսի վերջին եվրոպական մայրաքաղաքներից մեկում, այդ երկրի  խորհրդարանում կքննարկվի  Թեքալիի գործընթացը՝ որպես հարավկովկասյան հակամարտությունների  լուծման սոցիալական մոդել: Այդ միջոցառումից հետո Թեքալին եւ Թեքալիի  գործընթացն ավելի լայնորեն կլուսաբանվեն :

PrevPhoto
NextPhoto

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930