Լրահոս
Օրվա լրահոսը

Google Glass-ի կատարելագործումից մինչև աշխարհի ամենաարագ ֆլեշ կրիչը

Հունիս 09,2013 14:15

 

Google Glass-ը կատարելագործման շեմին է: Կորեացի գիտնականներն աշխատում են կոնտակտային լինզաների վրա, որոնք կարող են դառնալ Google Glass-ի այլընտրանքը: Ինչպես հայտնի է դարձել, նանոնյութերի ոլորտում նորագույն նվաճումների օգնությամբ գիտնականները հույս ունեն սովորական կոնտակտային լինզաները դարձնել ավելի ֆունկցիոնալ, այս մասին հայտնել է Vesti.ru-ն     Մշակումը փորձարկվել է ճագարների վրա, որոնց աչքերը իրենց չափով մոտ են մարդու աչքերին: Նրանց մոտ գրգռվածություն չի առաջացել: Հետագայում լուսադիոդը կարող է փոխարինվել դիսփլեյով:

Google Play խանութում հայտնվել է վիրտուալ ստեղնաշար, որը գործում է Android օպերացիոն համակարգով ու մշակվել է Google ընկերության կողմից, այս մասին հաղորդել է Android ընկերությունը՝ Google+ սոցիալական ցանցում: Հայտնում է lenta.ru-ն:

Ստեղնաշարն անվճար է, և այն հնարավոր է տեղադրել Android 4.0 բազայի հիմքով սմաթֆոնների և պլանշետների վրա: Ծրագիրը, սակայն, հասանելի է միայն անգլիալեզու երկրներում: Այլ տարածաշրջանների համար այն խոստանում են ավելի ուշ թողարկել:

Չնայած Google Chrome-ի և մյուս բրաուզերների հաջողությունների՝  Microsoft-ը չի հուսահատվում և շարունակում է առաջ մղել իր Internet Explorer բրաուզերը: Ընկերությունն ուսումնասիրել է տարբեր բրաուզերներով համակարգիչների էլեկտրոէներգիայի ծախսը և պարզել է, որ Internet Explorer-ի օգտագործումը տնտեսում է էլեկտրոէներգիան և թույլ է տալիս պահպանել բնությունը, հայտնել է Vesti.ru-ն:  Պարզվել է, որ Windows 8 օպերացիոն համակարգով սարքեր առավել  շատ էլեկտրաէներգիա են ծախսում, երբ օգտագործում են Firefox կամ Chrome բրաուզերները, քան Internet Explorer-ի օգտագործման դեպքում է:

Փոփոխություններ կան նաև Facebook-ում: Սոցցանցի խաղերի գլխավոր մատակարար Zynga-ն աշխատանքից կհեռացնի անձնակազմի 18 տոկոսին: Աշխատանքը կկորցնի 520 մարդ, լուրը փոխանցել է Lenta.ru-ն: Կրճատումների մասին տեղեկության հայտնվելուց հետո Zynga-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 12 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 2.99 դոլարի: Zynga-ի աշխատակազմի կրճատումները տեղի են ունենում սոցցանցի հետ էքսկլյուզիվ գործընկերության դադարեցման ֆոնին: Նոր համաձայնագրով, որ ներկայում գործում է ընկերությունների միջև, Zynga-ի կարգավիճակը հավասարեցվել է մյուս մշակողներին:

Intel ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենաարագ ֆլեշ կրիչը: Այն ունի 128 գեգաբայթ ծավալ, և տեղեկատվությունների փոխանցման արագությամբ գերազանցում է մյուսներին, հայտնել է scitech-news.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝  այժմ կա միայն ֆլեշ կրիչի նախատիպը, և դեռ հայտնի չէ՝ այն կլինի՞ արդյոք խանութներում, թե՝ ոչ:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930