Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական չեմպիոնուհի. «Առանց դոպինգի ժամանակակից սպորտում հաղթել հնարավոր չէ»

Հունիս 09,2013 12:09

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնուհի, ռուսաստանցի Անֆիսա Ռեզցովան «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ժամանակակից սպորտում առանց արգելված խթանիչներ օգտագործելու շոշափելի հաջողությունների հասնել հնարավոր չէ:
Նրա կարծիքով, հենց այդ խնդրի, ինչպես նաեւ դրամական հարաբերությունների պատճառով օլիմպիական մեդալի իմաստն արժեզրկվել է եւ արդեն այն չէ, ինչ առաջ էր: «Թե սպորտում այսօր ինչ է կատարվում, հայտնի է բոլորին: Եթե ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, առանց դոպինգի չես կարող: Մեդալն ընդհանրապես արժեզրկվել է հենց նույն դոպինգի եւ փողի պատճառով: Ամեն բան հավասարեցվել է առ եւ տուր սկզբունքին: Խնդիրն այն է, թե ո՞վ՝ ո՞ւմ համար կվճարի», – խոստովանել է ճանաչված բիաթլոնիստուհին:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930