Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարության համար որ պայքարում ես, գլխիդ տալիս են, перешла дорогу олигарху. Ամալյա Նազարեթյանը պատմում է

Հունիս 09,2013 11:53

Ավանի հոգեբուժարան տեղափոխված, Կոմիտասի 56 շենքի բնակիչ, 78-ամյա Ամալյա Նազարեթյանն արդեն տանն է, իրեն լավ է զգում եւ առողջական խնդիրներ էլ չունի: NEWS.am-ը այցելել է նրա բնակարան եւ զրուցել կնոջ հետ նրա հետ կատարվածի մասին:

Ամալյա Նազարեթյանը պատմել է, որ իր առողջական վիճակը երբեք վատ չի եղել, կյանքում չի իմացել, թե բժիշկը ինչ է, 25 տարի ուսումնարանում է  աշխատել եւ երբեք «բուլետեն» չի ունեցել, առողջ ընտանիք է: «Արդարության համար որ պայքարում ես, գլխիդ տալիս են, էն որ ռուսի ասածով` перешла дорогу олигарху,  ու ինչ պետք է անեն, ես եմ, որ կամ, դուք հեչ եք»,- պատմեց նա:

 

Կինը նշեց, որ որոշ ժամանակ կմնա քրոջ տանը, այնուհետեւ մտադիր է վաճառել տունը եւ Երեւանի մեկ այլ վարչական շրջանում բնակարան գնել, ունենալ լավ հարեւաններ:  Նա պատմեց, որ տարիների ընթացքում մի քանի անգամ իր տնից գողություն են արել, «ինչ ասես, տարել են»: Այժմ կինը շատ զգույշ է դարձել, դուռը չի բացում` առանց իմանալու, թե ով է ծեծում:

 

Մանրամասները` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նուշիկ Միքայելյան says:

    Այսքան անպաշտպան քաղաքացի էլ որտե՞ղ կարելի է տեսնել…Ու այս կնոջն անարդարացիորեն հոգեբուժարանում բռնի պահելու համար ոչ ոք չի պատժվելո՞ւ…Ոչ ոք չի հատուցելո՞ւ…Այս ի՞նչ սարսափելի պատմություն է…Եվ մեր երկիրը կոչվում էր «Հայաստան, երկիր դրախտավա՞յր…»: Մարդկանց դժոխքի դուռն եք հասցնում ու պատասխա ամ անգն չեք տալիս…Ժողովուրդ ջան, ե՞րբ ենք բոլորով «արթնանալու»…Հերիք չի՞ ինչքան քնած մնացինք…

    • Ճիշտ խոսող says:

      Պարզ է , որ այս կինը հոգեկան հիվանդ չի:
      Պետք է պատասխանատվության ենթարկել , բոլոր նրանց, ովքեր կապված են նրան բռնի հոգեբուժարան տանելու և պահելու համար:
      Իսկ ուր են, այսպես կոչված` ընդդիմադիրները?
      Ինչու կոնկրետ քայլեր չեն անում?
      Թե նրանք միայն դատարկ խոսելու կողմնակիցներ են?
      Թող այս կնոջը ապահովեն փաստաբաններուվ և մեծ դատական գործ բացեն:
      Պետք է պահանջել , որ հոգեբուժարանի տնօրենը և անմիջական բչժիշկները ոչ միայն ազատվեն աշխատանքից, այլև իրավունք չունենան հետագայում զբաղվել հոգեբուժական աշխատանքով:
      Էլ չեմ ասում ,որ պետք է մի հարյուր միլիոնի դրամական փախհատուցում պահանջել, կատարված բարոյական և առողձական վնասի համար:
      Իսկ եթե դատարանը չի պատժի նրանց, այդ դեպքում պետք է ուղղակի ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրանց նկատմամբ:

  2. գոհար says:

    Ապահովության համար են տարել

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930