Մեքսիկայի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ ամբողջությամբ մերկ դուրս են եկել փողոց եւ հեծանիվներով անցել Մեխիկոյի փողոցներով:
«Մերկ հեծանվաարշավ» համաշխարհային կազմակերպության այս միջոցառման նպատակը հեծանիվը որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց քարոզելն է: Կազմակերպիչների խոսքերով, ակցիան նաեւ կոչված է ցույց տալու, թե որքան փխրուն է մարդկային մարմինը եւ հիշեցնելու վարորդներին, որ անհրաժեշտ է ուշադիր լինել մարդաշատ փողոցներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ