Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զուրաբյանը Փաշինյանին՝«ՀԱԿ-ին անդամագրվեի, որ Ծառուկյանի եկեղեցում աղոթեի» խոստովանության մասին

Հունիս 08,2013 23:06

ՀԱԿ կուսակցությանը չանդամագրվելու վերաբերյալ օրեր առաջ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բացատրությանը, թե «անդամագրվեի ՀԱԿ-ին, որ գնայի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի եկեղեցում կառուցած եկեղեցում աղոթեի՞» չեն մեկնաբանում ՀԱԿ կուսակցությունում:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, առանց հարցերը լսելու, ասաց, որ պասի մեջ է եւ չի ուզում հարցազրույց տալ: Իսկ ՀԱԿ մյուս փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ասաց. «Միշտ ասել եմ, որ մեր պայքարը այս իշխանությունների դեմ է, մեր միակ թիրախը այս իշխանությունն է, չեմ ներքաշվելու այլ բանավեճի մեջ: Մեր կռիվը, պատերազմը իշխանության դեմ է»;

Նիկոլ  Փաշինյանի՝ «Մարտի մեկի» զոհերի հարազատների փոխհատուցման օրենսդրական նախաձեռնությանը ՀԱԿ խմբակցության չսատարելու վերաբերյալ հարցին էլ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը կրկին նույն պատասխանը տվեց. «Ձեզ չի հաջողվի ինձ ներքաշել մի բանավեճի մեջ, որի մեջ չեմ ցանկանում մտնել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նիկոլ Փաշինյանի բացատրությունը,՝ ինձ հասկսնալի է, ընդունելի, և արժանի միայն հարգանքի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930