Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը ջայլամի քաղաքականություն վարեց»,- բողոքում են օդաչուները

Հունիս 08,2013 22:51

«Հաշմանդամ օդաչուներ» հ/կ նախագահ Դավիթ Դավթյանը դժգոհում է, որ չնայած ամեն շաբաթ նույն պահանջով իրենց բողոքի ակցիաներին, պետական պաշտոնյաները ոչ լսում են, ոչ էլ հարցին լուծում տալու խոստում տալիս. «Կառավարությունը մեզ ոչ ընդունեց, ոչ էլ ինչ-որ խոստում տվեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ջայլամի քաղաքականություն վարեց»:

Պարոն Դավթյանը դժգոհում է ու հիշեցնում «Հայկական ավիաուղիները» սնանկ դարձավ 2003-ի մարտին, կառավարության որոշմամբ, պետությունը հինգ միլիոն դոլարով վերցրեց այդ ընկերության բոլորն չվերթները ու տվեց «Արմավիային»:

«Հայկական ավիաուղիներին» տարան սնանկության:  Կատարվեց կանխամտածված սնակություն: Մեկ տարի հայկական ավիաուղիները աշխատացրել են ինքնաթիռները, օգտագործել են կոդը հետո մեկ տարի անց սնանկ են հայտարարել: Ներողություն էլ ինչ սնանկ, նույն բանը չե՞ն անում «Արմավիայի» հետ: Տասը տարի կերան խման, հիմա ասում են՝  սնանկ է: Մարդիկ առողջության համար դարձել են հաշմանդամ, եւ պետք է առողջության պատճառած փոխհատուցում ստանան»:

«Արմավիան» քանդեցին, Բաղդասարովին էլ բերեցին քանդեց «Հայկական ավիաուղիները»:  Հայաստանին ավիացիա չկա, նմուշի համար մնացել են միայն նախագահի երեք օդաչուները, որոնց կարող ենք շոր հագցնել ու թանգարան նստեցնել,  ասենք՝ առաջվա Հայաստանի օդաչուներն են: Պետական ավիացիա է պետք: Ոչ մեկ էդ մասին չի՞ մտահոգվում»,- շարունակեց նախկին օդաչու Միքայել Անդրեասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930