Գոլդի դե Վիտո եւ Լյուսի Օվոյան քույրերը մսով հայկական կարկանդակներ են պատրաստում պատրաստում, որը սովորել են իրենց իռլանդացի մորից: Գրում է «Բոստոն գլոբ» թերթը:
Նրանց մայրը՝ Աննա Օվոյանը իր ամուսնու՝ Ջոնի հետ ապրում էին Վոթերթաունում: Ջոնի հայկական ընտանիքը Թուրքիայից ԱՄՆ էր գաղթել 1920 թվականին: Իռլանդացի հարսը հայկական ուտեստներ պատրաստել սովորել էր նաեւ 1960 թվականին տեղի եկեղեցու հրատարակած գրքից: Ընտանիքի սիրած ուտեստը լահմաջոն էր, որն այժմ պատրաստում են նրանց դստրերը:
Քույրերը հիշում են ընտանեկան հավաքները, երբ հյուրերի համար իրենց տատիկների տաք-տաք լահմաջոներով լի մեծ կաթսան դրված էր դռան մոտ, որպեսզի տուն մտնելուն պես ուտեն այն:
Լյուսին Օվոյանը պատմում է, որ Սուրբ Ծնունդին ավելի քան 100 լահմաջո է սարքում եւ մի անգամ որոշել էր այլեւս չպատրաստել, սակայն իր չորս չափահաս երեխաները չէին ընդունել այդ որոշումը: Նրանք դա հռչակել էին ավանդույթ եւ այժմ օգնում են իրենց մորը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ