Անցյալ տարի ասիական Կանն համարվող Պուսանի միջազգային կինոփառատոնում հաղթած Թամարա Ստեփանյանի «Embers» ֆիլմը եւս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հասու կլինի երեւանյան հանդիսատեսին: «Embers»-ը ասիական խոշորագույն փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: «Embers»-ը համատեղ արտադրություն է՝ Լիբանանի, Քաթարի եւ Հայաստանի:
Ինչ վերաբերում է ռեժիսորին, նա կինոյի եւ թատրոնի սիրված դերասան եւ ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի դուստրն է: Թամարա Ստեփանյանը ծնվել է Հայաստանում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տեղափոխվել Լիբանան, ապա Ֆրանսիա, որտեղ էլ գրել է առաջին սցենարները: Ուսումնառության տարիներին նա մի քանի ֆիլմ է նկարել, մասնակցել կինոսեմինարների՝ Հարավային Կորեայում, Պուսանի միջազգային կինոփառատոնի մաս կազմող Ասիական կինոյի ակադեմիայում, Դանիայում եւ այլուր: 2007-ին Թամարան մեկնել է Սուդան եւ վավերագրական ֆիլմ է նկարել տեղի մշակույթի ու ավանդույթների մասին: Նրա աշխատանքների թվում են՝« Little Stones»-ը, «February 19»-ը: Վերջինս հաղթող է ճանաչվել Լիբանանի կինոփառատոնում՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ:
«Embers»-ը (2012թ.) Թամարա Ստեփանյանի վերջին ֆիլմն է: «Embers»-ում ի թիվս այլոց, նկարահանվել են Յուրա Հովհաննիսյանը, Քեթի Խաչատրյանը, Աշոտ Հարությունյանը, Գրիգոր Ալթունյանը:
Ֆիլմը երկու սերնդի երկխոսություն է եւ նվիրված է Հայրենական մեծ պատերազմին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պարզապես կարելի է հպարտանալ:
շնորհավոր!!!