Իտալիայի ազգային հավաքականի եւ «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին հերթական անգամ աչքի է ընկել անզուսպ պահվածքով:
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Չեխիայի հետ հանդիպման ժամանակ Սուպեր Մարիոն ընդամենը երեք րոպեի ընթացքում երկու դեղին քարտի է արժանացել եւ հեռացվել խաղադաշտից: Աստղի բացակայությամբ Չեխիա-Իտալիա խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ