Հայ քանդակագործին կկերտի 2013թ. փետրվարին ծառայողական գործողության ժամանակ սպանված Սան Բերնանդինոյի շերիֆ Ջերեմայահ Մաքքեյի բրոնզաձույլ արձանը: Գրում է «Սան» թերթը՝ իր գոհունակությունը հայտնելով այդ որոշման համար:
46-ամյա Խաչիկ Խաչատրյանը, որը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել 1989թ., «Վիլբուր Ջոնսոն» և այլ 4 մրցույթների հաղթող է:
Կարդացեք նաև
Նրա դասական և ժամանակակից աշխատանքները ցուցադրվում են Օհայո նահանգի «Ռոք-ն-ռոլ փառքի սրահ» թանգարանում և այլ ցուցահանդեսներում:
Խոսելով շերիֆի 2,5 մետրանոց քանդակի մասին նա ասում է. «Ինձ համար կարևոր է զգալ նրա հոգին և էությունը: Ես չեմ ուզում, որ այն դատարկ քանդակ լինի: Ես ուզում եմ ցույց տալ նրա մեծ սիրտն ու անհատականությունը»:
Թերթին հայտնել են, որ ակնկալվում է, որ քանդակի վրա կծախսվի 25 000 դոլար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարում Խաչիկ Խաչատրյանի աշխատանքներից մեկն է