Խանտի-Մանսիյսկում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները: Նրանցից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (նկար1): Նա 15 հնարավորից վաստակեց 9,0 միավոր եւ 58 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 8-րդ հորիզոնականում: Մեր մյուս տղաները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ:
29. Վլադիմիր Հակոբյան՝ 7,5
33. Գաբրիել Սարգսյան՝ 7,5
51. Աշոտ Նադանյան՝ 6,0:
Ամերիկաբնակ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (նկար 2) Լաս Վեգասի «Riviera Casino & Hotel»-ում մասնակցում է շախմատի միջազգային մրցաշարի: Նա հանդես է գալիս ուժեղագույնների խմբում (76 մասնակից) եւ 2,0 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում:
Մումբաիում (Հնդկաստան) ավարտված շախմատի միջազգային ավանդական մրցաշարում Զավեն Անդրիասյանը (նկար 3) եւ Լեւոն Բաբուջյանը 8,0 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրին, համապատասխանաբար, 3-րդ եւ 4-րդ տեղերը, գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը 7,0 միավորով բավարարվեց 22-րդ հորիզոնականով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ