Հուլիոս կեսարի հայտնի՝ « Եկա, տեսա. հաղթեցի » թևավոր դարձած խոսքերը, նա ասել է Փառնակ թագավորին հաղթելուց հետո, այդ հաղթանակի մասին հայտնելով Սենատին ուղղված իր նամակում:
Մ.թ.ա. 6-րդ դարի վերջին չինական Չժոու պետությունը կործանվեց: Եկվոր քոչվորները խառնվեցին տեղացիներին, յուրացրին նրանց լեզուն բարքերն ու սովորույթները և անցան նստակյաց կյանքի: Չինաստանի տարածքում առաջացավ յոթ թագավորություն: Նրանց միջև պայքար էր ընթանում գերիշխանության համար: Այդ պայքարից հաղթող դուրս եկավ Ցին պետությունը: Այն գրավեց և միավորեց մյուս բոլոր պետությունները: Ստեղծվեց մի մեծ կայսրություն, որն այնուհետև սկսեց կոչվել Ցինաստան կամ Չինաստան: Ցին Շի Հուանդի արքան դարձավ միավորված Չինաստանի առաջին կայսրը:
Մ.թ.ա. 490թ.-ին Դարեհ առաջինի զորքը նավերով անցավ Էգեյան ծովը և ներխուժեց Հունաստան: Պարսիկների 20 հազարանոց բանակն ափ իջավ Ատտիկայում՝ մարաթոնի դաշտավայրում: Պարսկական 20 հազարանոց զորքը պարտվեց աթենական 10 հազարանոց բանակին, որի հրամանատարն էր նշանավոր զորավար Միլթի Ադեսը: Միլթի Ադեսը զինվորներից մեկին ուղարկեց՝ աթենացիներին հայտնելու իրենց հաղթանակի լուրը: Վազելով Մարաթոնից մինչև Աթենք՝ զինվորը հայտնեց հաղթանակի լուրը և անշնչացած ի հիշատակ այդ հաղթանակի, հույները սահմանեցին հատուկ մարզաձև՝ մարաթոնյան վազքը, որն այսօր էլ կիրառվում է օլիմպիական խաղերում: Մարաթոնյան վազքի երկարությունը հավասար է զինվորի անցած տարածությանը՝ 42 կմ. 196 մետր: