Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն այս տարի ոչ մարտական իրավիճակներում 14 զինծառայողի մահն արդեն ահազանգ է»

Հունիս 08,2013 18:17

«Հայկական  իրականության մեջ հասարակությունը շատ պասիվ դիրքորոշում ունի բանակում մարդու իրավունքների ոտմահարման, բռնությունների դեպքերի վերաբերյալ, հասարակական պահանջարկ խնդրի լուծման ուղղությամբ չկա»,-այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է «Խաղաղության երկխոություն» հ/կ նախագահ Էդգար Խաչատրյանը:

Նա կարծում է, որ  բանակում տիրող իրավիճակի պատճառները տարբեր են` սկսած  ՀՀ-ում տիրող գողական բարքերից, օրենսդրական բացերից մինչեւ ՀՀ իշխանությունների` խնդրին լուծում տալու շահագրգիռ չլինելուց:

«Բացի վերոնշյալները` այսօր ՀՀ-ի  բոլոր ոլորտներում օրենքը գերագույն արժեք չէ, իսկ այն պարագայում, երբ  օրենքը չի աշխատում, մնացած ոլորտներում էլ արդարադատությունը չի աշխատում, ուստի զինվորը, ում  իրավունքները ոտնահարված են, չի կարողանում արդարության հասնել: Ավելին, զինվորի նկատմամբ`որպես քաղաքացու,  հարգանք չկա, այսինքն` քանի որ քաղաքացու, անհատի նկատմամբ հարգանք չկա հասարակության մեջ, նույն իրավիճակը ձեւավորվում է  բանակում»,-ասում է Էդգար Խաչատրանը` բարձրաձայնելով, որ ցանկացած իրավագիտակից հասարակության համար միայն այս տարվա տվյալներով ոչ մարտական իրավիճակներում  14 զինծառայողի  մահն արդեն ահազանգ է:

Բանակում մարդու իրավունքների ոտնահարման, բռնությունների դեպքերը նվազեցնելու համար էլ Էդգար Խաչատրյանի ղեկավարած կազմակերպությունը այս տարվա սկզբից իրականացնում է «Ապահով զինվորներ`անվտանգ Հայաստանին» ծրագիրը:

«Բանակում ոչ մարտական իրավիճակներում մահացած զինվորների թիվը դրդեց ծրագրի իրականացմանը: Վերնագիրն ընդգծում է,  որ անվտանգ Հայաստան նշանակում է ապահով զինվորներով Հայաստան: Երբ մենք խոսում ենք ուժեղ բանակի մասին, նշանակում է մենք խոսում ենք մի բանակի մասին, որտեղ զինվորների քաղաքացիական իրավունքները պաշտպանված են, որտեղ մինիմումի են հասցված բռնությունները, դա է մեզ համար անվտանգ Հայաստանը, մենք ուզում ենք հասնել դրան»:

Ծրագրի շրջանակներում էլ այսօր տեղի ունեցավ «Արդարադատարան» խաղ-քննարկումը:

«Որոշեցինք հենց դատական գործընթացով ներկայացնել բանակում առկա խնդիրները»,-ասում է Էդգար Խաչատրյանը` տեղեկացնելով, որ  ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները շարունակական բնույթ են կրելու` ընդգրկելով նաեւ ՀՀ այլ քաղաքներ:

«Հիմնական նպատակը կլինի հանրային իրազեկումը այդ խնդիրների վերաբերյալ, քանի որ մենք շահագրգռված ենք, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ քաղաքացիական հասարակական պահանջարկ ձեւավորվի: Բացի այդ`ստեղծելու ենք ինտերնետային կայք, որտեղ զինվորներին  հնարավորություն ենք տալու  էլեկտրոնային միջոցներով ահազանգել բանակում իրենց ունեցած խնդիրների վերաբերյալ»,-հետագա անելիքների մասին է պատմում «Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահը:

PrevPhoto
NextPhoto

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930