Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թույլ տուր ճանաչել քեզ…». Տղամարդիկ՝ կանանց մտքերի մասին

Հունիս 08,2013 18:29

Տղամարդու ուղեղն ընդունակ չէ հասկանալ կանանց զգացմունքներն այնպես, ինչպես տղամարդկանցը։ Այս կարծիքին են հանգել Գերմանիայի Բոխում քաղաքի LWL համալսարանական հիվանդանոցի գերմանացի գիտնականներն իրենց անցկացրած հետազոտության արդյունքում: Բանն այն է, որ նրանք 22 երիտասարդ տղամարդկանց թեստ են առաջարկել. ցուցադրել են 36 նկար, որոնցում պատկերված են եղել տղամարդու և կանացի աչքեր: Նրանք, սակայն, չեն տեղեկացրել, թե որ աչքը որ սեռին է պատկանում։ Այնուհետև գիտնականներն առաջարկել են ընտրել յուրաքանչյուր աչքին բնորոշ որևէ բառ, որը կնկարագրի այս կամ այն հույզը, օրինակ՝ «վախ», «անհանգստություն»։ Արդյունքում տղամարդիկ ավելի լավ են բնորոշել այն հույզերը, որոնք արտահայտել են հենց տղամարդկանց աչքերը։ Նրանք դժվարությամբ են կողմոնորշվել կանանց աչքերի արտահայտած հույզերը նկարագրելիս։

Գիտնականները բացատրում են. ինչպես ցույց է տվել ուղեղի սքանավորումը ՝ դա պայմանավորված է ուղեղային զգայական կենտրոնով, որը պատասխանատու է նախկինում ունեցած սեփական ապրումներն այլ մարդկանց զգացմունքների հետ համեմատելու ունակության և դրա հիման վրա ուրիշի հոգեբանական վիճակը որոշելու համար։ Հաղորդում է meddaily.ru -ին:
Ոչ միայն զգացմունքները, այլև կանանց մտքերը շատ տղամարդկանց համար դժվար է հասկանալը: Ժեստերը, միմիկան շատ բան են հուշում մարդու բնավորության մասին, բայց հաճախ տղամարդիկ չեն կարողանում գուշակել, թե ինչ է ուզում կինը, ինչն այնքան անհրաժեշտ է սիրո ներդաշնակության համար: Այնուամենայիվ կան քայլեր, որոնք, տղամարդկանց խոսքով, մատնում են կնոջ մտադրությունները: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել` որո՞նք են «այդ առեղծվածները»: «Բոլոր տղամարդիկ հասկանում են ՝ իրենք ցանկալի՞ են այդ կնոջ համար, թե ոչ: Կանայք չեն ուզում ատելի լինել տղամարդկանց համար: Նրանք կարող են մերժել քեզ, բայց չվռնդել իրենց կյանքից, իսկ դա արդեն նշանակում է, որ մի օր պետք ես գալու իրենց: Մի բան էլ. եթե կինը ասում է քեզ շատ եմ կարոտել, նշանակում է, որ նա ավելի շատ ուզում է քեզ գրկել, քան տեսնել »,-ասում է 28-ամյա Սարգիսը: Իսկ 17-ամյա Նարեկի խոսքով՝ ինքն այնքան էլ լավ չի հասկանում կանանց տրամաբանությունից. «Միայն հաստատ կարող եմ ասել, որ եթե կինը տղամարդուն ասում է՝ արի ընկերներ լինենք, նշանակում է՝ նա նկատի ունի, թե դու շտապում ես, իսկ նա չի ուզում այդքան շուտ լրջացնել իրենց հարաբերությունները, պետք է թույլ տալ ճանաչել քեզ: Իսկ մնացած հարցերում ես կանանց չեմ հասկանում, ինձ թվում է՝ նրանց երբեք հասկանալ չի հաջողվի, իրենք ևս գլուխ չեն հանում իրենցից»,-ասում է նա: 23-ամյա Արամն էլ այն կարծիքին է, որ կինը սիրում է այլաբանորեն խոսել. «Աղջիկները, ի տարբերություն տղաների, այնքան էլ ազատ չեն խոսում իրենց զուգընկերների հետ: Դա երևի այն պատճառով է, որ տղաները մանկուց ավելի ազատ են իրենց ընկերների հետ, չեն սիրում ձևականություններ,-ասում է նա և հավելում,- երբ աղջիկները ցանկանում են, որ իրենց ընկերները իրենց համար անակնկալներ անեն, նվերներ նվիրեն, նրանք սկսում են պատմել, թե այսինչ խանութում այսինչ բանն են տեսել, թե իրենց ընկերուհիներից մեկին նրա ընկերը այսինչ անակնկալ է արել և այլն, կարճ ասած՝ հեռվից են գալիս, բայց հասկացնում են»:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930