Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր տարիքից աշխատել. Հոգեբանական առանձնահատկությունները

Հունիս 08,2013 16:30

«Նա, ով աշխատում է կարիք է զգում միայն ազատության»,- ասել է հայտնիներից մեկը: Ո՞ր տարիքից է մարդ սկսում ձգտել ազատության կամ կա՞ արդյոք սահմանված տարիք՝ աշխատանքի անցնելու համար: Փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  32-րդ հոդվածի համաձայն` մինչեւ 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները uահմանվում են oրենքով: 16 տարեկանից սկսած երեխաները աշխատանքի իրավունք ունեն, սակայն արգելվում է ծանր, առողջության համար վնասակար կամ վտանգավոր աշխատանք կատարել, ինչպես նաև արգելվում է աշխատել արտաժամյա, հանգստյան եւ տոն օրերին, գիշերային ժամերին:

Իսկ 16 տարեկան երեխան հոգեբանական տեսանկյունից պատրա՞ստ է անցնել աշխատանքի: Այս մասին զրուցեցինք հոգեբան Արաքսյա Ներսիսյանի հետ:
Ըստ հոգեբանի՝ երեխայի աշխատանքի անցնելու փաստը կախված է ընտանիքի սոցիալական վիճակից կամ հոգեբանական մթնոլորտից: Եթե երեխան աշխատում է փոքր տարիքից, այսինքն՝ ընտանիքի որևէ հոգս ընկած է իր վրա, նա միանշանակ աշխատանքը կատարում է մի փոքր տանջվելով, բայց նաև ժամանակի ընթացքում աշխատանքը նրա մոտ վստահություն և ինքնագնահատականի բարձրացման կբերի: Այսպիսի տարածված կարծիք կա՝ ընտանիքի այն անդամը, որը ֆինանսական ամենամեծ ներդրումն է անում ընտանիքում, հետզհետե դառնում է ընտանիքի գլուխը, նույնը նաև երեխայի դեպքում է: Երեխան սիրով կանի ցանկացած աշխատանք, եթե դրա համար վարձատրվի գումարի կամ նույնիսկ կոնֆետի տեսքով:
Այն երեխաները, ովքեր աշխատում են  վաղ տարիքից սովորաբար հետագայում նրանց մոտ ձևավորվում է պայքարելու և չհանձնվելու հատկությունը:

Չպետք է մոռանալ նաև այն մասին, որ այսօր շատ երիտասարդներ փորձում են իրենց ուսումը համատեղել աշխատանքի հետ:

Արաքսյա Ներսիսյանը կարծում է, որ աշխատանքը և ուսումը համատեղելը միանշանակ ճիշտ է: Քանի որ յուրաքանչյուր երիտասարդից ուսումն ավարտելուց հետո պահանջվում է աշխատանքային փորձ, ապա պրակտիկ աշխատելն ու սովորելը չեն կարող խանգարել ուսանողին:

21-ամյա Վանուշ Ղամարյանը, ով աշխատանքի է անցել 15 տարեկանից պատմում է, որ սկզբում կամավորական աշխատանքներ կատարելով ոչ մի դժվարություն իր մոտ չի զգացել, անգամ չի էլ մտածել, թե որ տարեկանից է ճիշտ աշխատանքի անցնելը: Նրա կարծիքով՝ աշխատանքը երբեք չի կարող խանգարել երիտասարդին նրա կայացման հարցում, ընդհակառակը միայն պրակտիկ աշխատանքի շնորհիվ կարելի է ամուր հիմքերի վրա կառուցել հետագա կյանքը:

«20-ամյա Նինել Ավետիսյանը դեռ սովորում է»,- ասում է, որ միշտ էլ ցանկություն ունեցել է աշխատանքի անցնելու, պարզապես ուսման հետ համատեղելը մի փոքր դժվար է նրա համար: Իր կարծիքով, եթե մարդ կարողանում է և՛ ուսումը, և՛ աշխատանքը համատեղել, ապա միայն գովելի է, սակայն աշխատանքի անցնելով ուսանողը չպետք է մոռանա նաև իր առողջության մասին և իրեն շատ չծանրաբեռնի:

                                                                                                              

Օվսաննա Սիմոնյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930