Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Եթե ես լինեի վարչապետ, հաջորդ օրը կքննարկեի մարզպետարանի աշխատակիցների հարցը»

Հունիս 08,2013 16:01

«Դեպքի օրը Սյունիքի մարզպետարանը չի աշխատել: Բոլոր նրանք, ովքեր, որ տեղում չեն եղել, պետք է դատվեն: Ինչ իրավունք ունեն նրանք իմանալու`որտեղ է գտնվում Սյունիքի մարզպետը: Նրանք  պետք է իրենց տեղում լինեն, ոչ թե Սուրիկ Խաչատրյանի ծառաները: Կառավարությունը պետք է  նրանց ազատեր աշխատանքից, չէ՞ որ իշխանության հեղինակության հարց էլ կա այստեղ: Ստացվում է, որ ոչ թե կառավարման աշխատակիցներ են, այլ ինչ-որ մեկի ծառան կամ կլանի անդամներ: Եթե ես լինեի վարչապետ, հաջորդ օրը կքննարկեի նրանց հարցը»,-այսօր այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում խոսելով  Գորիսի դեպքերի, մասնավորապես  մարզպետարանի աշխատակիցների վկայությունների մասին, բորբոքված ասաց  քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Բանախոսը զարմանք է ապրում, թե ինչպես կարելի է թիկնազորով աշխատել սեփական երկրում. «Իհարկե, կան ոլորտներ, բնագավառներ, որոնք պահանջում են, բայց ոչ սա: Ոչ բոլոր պաշտոնյաները պետք է  զենք կրեն ու թիկնապահներ ունենան: Չպետք է վախենալ սեփական ժողովրդից, պետք  է մեր պաշտոնյաներն էլ մեզ նման քայլեն, աշխատեն քաղաքում»,- ասաց քաղաքագետը:

Ըստ բանախոսի` այսօր պետականության լեգիտիմությունը դրվում է հարցականի տակ, որն ազգային աղետի նշան է: Ըստ նրա` այն մարդիկ, ովքեր ձեռք են բարձրացրել բանակի վրա, նրանք ունակ են ամեն ինչ անելու: «Ի՞նչ իրավունք ունեն սպայի  վրա ձեռք բարձրացնել: Բանակը, եթե պաշտպանված չէ, ի՞նչպես  է հայրենիք պաշտպանելու: Բանակը պետք է պաշտպանվի հասարակության կողմից»,- ընդգծեց պրն Շիրինյանը:

Այսօրվա դեպքերը քաղաքագետը նմանեցնում է 1915 թ. իրավիճակին: «Իմ հարեւանին տարել են, ինձ չեն տարել` ուրեմն ամեն ինչ լավ է: Հասարակությունը պետք  է անընդհատ պահանջատեր լինի»,- մանրամասնեց բանախոսը, հավելելով, որ Հայաստանում առկա ներկա վիճակը մեր պետությանը դարձնում է  արտաքին ուժերի կողմից ավելի կառավարելի:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    ՀարգելիԼեւոն Դուք վարչապետ չեք լինի, երկու հստակ պատճառով.
    1.

  2. ՀՄ says:

    1.Դուք հայ մարդ եք:
    2.Դուք

  3. ՀՄ says:

    Դուք ուղեղ ունեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930