Վանաձորի քաղաքապետարանը բնակարան կնվիրի զոհված կուրսանտի ընտանիքին
Հունիս 08,2013 15:56
Վանաձոր համայքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա 2013 թվականի հունիսի 11-ին , ժամը 10.00-ին քաղաքապետրանի նիստերի դահլիճում:
Ըստ քաղաքապետարանի, նիստի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Այս նիստի օրակարգում է ընդգրկված նաեւ Հասմիկ Արարատի Նիկողոսյանին բնակարան նվիրելու մասին հարցը: Հասմիկ Նիկողոսյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ , 2013 թվականի հունիսի 1-ին հրազենային վերքից մահացած Սիփան Գագիկի Մովսիսյանի մայրն : Մովսիսյանների բազմանդամ ընտանիքը ներկայումս ապրում է տնակում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: