Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ եւ Եվրոպան չեն հանդուրժի սուլթանի առկայությունը

Հունիս 08,2013 15:26

Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշակի փոփոխություն է մտցրել Գեզիի այգու հարցում

«Տեղին չէ ասել, թե Գեզիի այգում տեղի ունեցած բնապահպանական ակցիան է հիմնական իրարանցումների պատճառը, պարզապես այն խթան հանդիսացավ, որպեսզի բնակչությունն իր բողոքը հայտնի Էրդողանի դեմ»,-ասաց թուքագետ Անդրանիկ Իսպիրյանը «Հենարան» մամուլի ակումբում:

Թուրքիայի հասարակության մոտ 70 տոկոսից ավելին դեմ է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը, ինչպես նաեւ երկիրը դեպի իսլամ տանող գործողություններին, կրոնական դպրոցների բացման ու աշխարհիկ օրենքների փոխարինմանը կրոնականի:

Ըստ բանախոսի, ակցիային փորձել են մասնակցել տարբեր քաղաքական ուժեր` թե քեմալականները, թե ազգայնականները, սակայն վերջիններս հրաժարվել են մասնակցել` չեղյալ համարելով իրենց հայտարարությունը:

Թուրքագետի խոսքով, շարժումը փոքր ինչ հանդարտվել է, որն էլ գուցե արդյունքն է նրա, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշակի փոփոխություն է մտցրել Գեզիի այգու հարցում: «Երեկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնեց, որ ծառերի մի մասը մնալու է, չնայած որ նախկինում նախատեսել էին այգին վերածել առեւտրային կենտրոնի, կառուցել հրետանային զորանոց եւ հյուրանոց»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա խոսքերով Թուրքիայում տեղի ունեցած շարժման կիզակետում են եղել նաեւ երեք խոշոր ֆուտբոլային ֆան-ակումբներ, որոնցից առավել ակտիվը եղել է Բեշիքթաշի «Չաշ» ակումբը, որի ղեկավարն է հայազգի Ալեն Մարգարյանը: «Նոր Զարթոնք» հայկական շարժումն է մասնակցել իրականացված գործողություններին: Թուրքագետը հույս է հայտնում, որ հայերը թիրախ չեն դառնա եւ սխալ է համարում բողոքին հայկական պաստառ տալը:

Անդրանիկ Իսպիրյանը հայտնեց նաեւ, որ ԱՄՆ եւ Եվրոպան չեն հանդուրժի սուլթանի առկայությունը, չնայած նրան, որ տարածաշրջանի հետ կապված բավականին մեծ շահ ունեն, Արեւմուտքը նույնպես հանդես եկավ ընդդիմադիր հայացքներով. «Մարրոկոյի թագավորը հրաժարվեց ընդունել Էրդողանին, Թունիսում ընդդիմության ներկայացուցիչները բաց հայտարարեցին, որ հրաժարվում են բռնապետի հետ նստել ընթրիքի»:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930