Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Բիձինիա Իվանիշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ: ՀՀ կառավարությունը տարածել է հեռագրի տեքստը:
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և վրաց ժողովրդին` ահաբեկչության հետևանքով Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:
Մենք խստորեն դատապարտում ենք անհանդուժողականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում և այս դժվարին պահին կիսում վրաց բարեկամ ժողովրդի վիշտը»: