Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւան». Օրակարգի նախագիծը առանց հաստատվելու դրվեց շրջանառության մեջ

Հունիս 08,2013 13:58

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հայտարարությունը

 

Այսօր  «Բարեւ Երեւան» խմբակցությունը մասնակցեց ավագանու առաջին նիստին, որտեղ հանդես եկավ այսօրվա քվեարկություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությամբ հետեւյալ հիմնավորմամբ.

  1. ավագանու առաջին նիստին ներկայացված օրակարգի նախագիծը առանց հաստատվելու դրվեց շրջանառության մեջ,
  2. ի նշան բողոքի՝ ընդդեմ Երեւանի ավագանու ընտրությունների կեղծված արդյունքների եւ հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների իմիտացիոն ընտրությունների: Դրա վառ ապացույցն է այն, որ քվեարկության 59 մասնակիցները 4 քվեարկություններից 3-ում բացառապես քվեարկեցին կողմ, 1 քվեարկության ժամանակ եղավ ընդամենը 1 դեմ:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930