Ռոտերդամի կինոփառատոնի մրցանակակիր «My Dog Killer» ֆիլմը՝ երեւանյան էկրանին
Բացի Ռոտերդամի կինոփառատոնում հաղթած «Fat Shaker»-ից (ռեժիսոր` Մոհամադ Շիրվանի) «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի հայ կինոսիրողին հնարավորություն կընձեռնի դիտել Ռոտերսամյան մեկ այլ գլխավոր մրցանակակիր ֆիլմ եւս: Խոսքը Միրա Ֆորնիի (Mira Fornay) «Իմ մարդասպան շունը» ( My Dog Killer) նկարի մասին է: Ֆիլմում նկարահանվել են Ադամ Միխալը, Մարիան Կուրիցը, Իրենա Բենդովան, Լիբոր Ֆիլոն եւ ուրիշներ:
« My Dog Killer»-ը պատմում է Սլովակիայի սահմանին կպած մի գյուղակում ապրող 18-ամյա Մարեկի մասին: Նրա հայրն ու մայրը վաղուց բաժանվել են: Տղան ապրում է մի գյուղում, որտեղ հանընդհանուր անվստահության մթնոլորտ կա միմյանց հանդեպ: Մարեկը միայն մեկ հավատարիմ ընկեր ունի՝ իր Քիլլեր անունով շունը: Մարեկն իր ողջ օրն անցկացնում է տեղացի սափրագլուխներին հետ: Մի անգամ նա այցելում է հարեւան գյուղ՝ մոր մոտ, ու հանկարծ տեղեկանում, որ խորթ եղբայր ունի, որի երակներով գնչուական արյուն է հոսում: Այդ իրողությունից ալեկոծվում է նացիոնալիստական ոգով դաստիարակված Մարեկի ներաշխարհը…
Օրերից մի օր էլ նա իմանում է մոր մահվան գաղտինքը, որը խնամքով թաքցրել էին իրենից, ու դա 180 աստիճանով փոխում է նրա կյանքը…
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ