Ադրբեջանը պատրաստվում է հայց ներկայացնել Հայաստանի դեմ եւ պահանջել 300 միլիարդ դոլար տույժ. որքանո՞վ է հիմնավորված Ադրբեջանի հայցը: Այս թեմայի վերաբերյալ այսօր «Արմատ» ակումբում խոսեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Ադրբեջանը մի թերություն ունի, թվաբանության թույլ իմացություն կա նրանց մոտ, կապված տարածքների չափման հետ: Բացի այդ` նրանց կողմից մեկ միլիոն փախստականների մասին հնչեցնելը եւս սխալ է, այնտեղ 570 հազարից ավելի փախստական չի կարող լինել: Այս ի՞նչ 300 միլիարդի մասին է խոսքը: Ադրբեջանը զարմանալի հաշվարկներ է արել, բայց չի հաշվարկում այն հարստությունը, որը մնացել է հայերին դուրս հանելուց հետո, եւ փոխհատուցման խնդիր չի դրվել: Մամեդյարովը ինչպես միշտ ստի վրա նախաձեռնողական քայլեր է անում: Ադրբեջանը միշտ այս զենքն է օգտագործում»:
Ալավերդյանի խոսքով` հայերն ավելին են թողել Ադրբեջանին, քան հաշվարկված է:
Նրա մեկնաբանմամբ` Ադրբեջանում սովորություն կա կրկնօրինակելու, եւ վերջերս ընդգրկելով միջազգային կազմակերպությունների սկսում է իրականացնել պետպատվերներ: Ադրբեջանը կհասցնի՞ այս գործը լուրջ ատյանների թե՞ ոչ, Ալավերդյանը վստահ չէ, բայց համոզված է, որ այնտեղ աղքատության մշակույթը խորը արմատներ է գցել. «Մամեդյարովը փուչ կրակոց է հնչեցրել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ