Երեւանում անցկացվում է սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոն:
«Համագործակցություն -2013» խորագիրը կրող այս մարաթոնն իր կազմում հյուրընկալել է Ռուսաստանից եւ Ուկրաինիայից ժամանած 20 սահմանափակ կարողություններ ունեցող անձանց: Այսօր` հունիսի 8-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում նրանց հետ հանդիպում ունեցավ ՀՀ աշխատանքի եւ սոցիոլական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ինչպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն ասաց` մարաթոնի նպատակն է խթանել առօրյա կյանքում հաշմանդամների լիարժեք ինտեգրմանն ու աջակցել նրանց:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մեր երկրում առկա խնդիրները, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կատարվելիք փոփոխությունները: Նախարարը խոսեց նաեւ վերջին գործնական քայլերից, հայտնեց, որ Հայաստանում արդեն 30 սայլակավոր աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում: «Այսօր Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 180 հազար մարդ, որից աշխատունակ մարդկանցից միայն 9 տոկոսն է աշխատում, եւ մենք ունենք զբաղվածության խնդիր նրանց համար: Այդ իսկ պատճառով փորձում ենք գործնական ծրագրեր ամրագրել օրենքում, որպեսզի շեշտադրումը դնենք զբաղվածության վրա»,- ասաց Արտեմ Ասատրյանը: Նախարարը Հայաստանում տիրող իրավիճակը ներկայացնելուց հետո պատասխանեց նաեւ մեր երկիր ժամանած հյուրերի հարցերին: Հանդիպման ավարտից հետո մարաթոնի մասնակիցները Տերյան փողոցից սայլակներով երթով շարժվեցին Հյուսիսային պողոտա, որտեղ կազմակերպվեց ֆլեշ-մոբ ակցիա:
Կարդացեք նաև
«Համագործակցություն -2013» ծրագրի շրջանակներում նախատեսվել են մի շարք միջոցառումներ. Մասնակիցներն այցելելեն Մայր Հայաստան հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ