Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ պարողին…

Հունիս 08,2013 12:29

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական դաշտում պարտվեց աշխարհի ամենաթույլ հավաքականներից մեկին: Խաղը չեմ տեսել, բայց վստահ եմ, որ «մեր տղաները ցույց են տվել գեղեցիկ, տեսարժան ֆուտբոլ, կյանքի են  կոչել մարզչի բոլոր առաջադրանքները, 102,2 տոկոսով կատարել են ուսումնամարզական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները»: Սա, իհարկե, ընդամենը սպորտ է, որտեղ ամեն ինչ էլ հնարավոր է: Խոսքը ոչ թե բուն արդյունքի, այլ այդ արդյունքը հիմնավորելու կամ արդարացնելու մասին է: Մենք հակված չենք քննարկելու վատ արդյունքի իրական պատճառները, սովորաբար սեւեռվում ենք անձերի վրա: Բայց տվյալ  դեպքում նման բացատրությունն անտրամաբանական է՝ նույն գլխավոր մարզիչով, նույն ֆեդերացիայի նախագահով եւ գրեթե նույն ֆուտբոլիստներով Հայաստանի հավաքականը երկու տարի առաջ հաջողություններ է ունեցել: Ուրեմն կան ուրիշ պատճառներ, որոնք քննարկելու հավես  ոչ ոք չունի: Բացի այդ, շատ ավելի ձեռնտու է՝ որեւէ մեկի հասցեին «հեռացի՛ր» գոռալը, միանգամից կհայտնվես «խիզախների» ու «ազգասերների» շարքում:

Մոտավորապես այսպես էին ընթանում նախարարների հաշվետվությունները Ազգային ժողովում: Պաշտոնյաները թղթերը ձեռներին կարդում էին ինչ-որ թվեր ինչ-որ տոկոսներով, բայց երեւի գաղտնիք չէ, որ մեր կյանքի բոլոր ոլորտներում վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Եվ, բնականաբար, ցանկացած նորմալ պատգամավորի եւ քաղաքացու հետաքրքրում է, թե ինչու է վիճակն այդպիսին: Պատասխանը մոտավորապես հետեւյալն է՝ «մենք աշխատում ենք»: Օրինակ՝ պատգամավորներից մեկը հարցնում է՝ ինչպե՞ս է ստացվել, որ ԱՄՆ մի քանի նահանգներ ընդունել են «Խոջալուի ցեղասպանությունը»: Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը. «Մենք Խոջալուի վերաբերյալ հրապարակել ենք բրոշյուր եւ DVD»: Մեկ այլ  պատգամավոր հարցնում է՝ ինչպե՞ս է ստացվել, որ սիգի արդյունաբերական որսը Սեւանում արգելված է, սակայն Երեւանի փողոցներում ամեն քայլափոխի Սեւանի սիգ են վաճառում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պատասխանը. «Մենք համագործակցում ենք իրավապահների հետ»: Եվ այլն: Աշխատում են, մի խոսքով՝ ջանք ու եռանդ չեն խնայում: Թե ինչու չի ստացվում՝ ոչ ոք չի խորանում: Ընդդիմադիրները՝ այդ թվում: Նրանք ասում են՝ հեռացեք, եւ վերջ:

Դե, հիմա պատկերացրեք, որ դուք մի տեղ աշխատում եք եւ երկու ամիս աշխատավարձ չեք ստանում: Ձեզ շա՞տ է հետաքրքրում, թե ինչ հերոսական ջանքեր է գործադրում տնօրենը կամ  սեփականատերը եւ ինչ օբյեկտիվ խոչընդոտների է նա հանդիպում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Արմեն Սարգսյան says:

    Հոդվածի հիմնական մտքի հետ համաձայն եմ (պատճառները չվերլուծելու), բայց ֆուտբոլի մասը էնքան էլ կապ չունի դրա հետ: Այսինքն եթե ինչ-որ ժամանակ լավ են խաղացել ուրեմն այդ նույն մարդիկ ցմահ պետք ա լավ խաղան, ու եթե ասենք, որ իրանք ինչ-որ բանում մեղավոր են անտրամաբանականա՞: Տարիների ընթացքում փոխվում են մոտիվացիաները, միջանձնային հարաբերությունները, արտաքին աշխարհը, աշխարհի վերաբերմունքը էտ մարդկանց նկատմամբ, պայմանները, առաջադրանքները ու հազար ու մի ուրիշ բաներ: Էտ վերաբերվումա ընդհանրապես ամեն բնագավառի, բայց ֆուտբոլը ավելի արագա փոխվում քան ուրիշ ահագին բնագավառներ: Համաշխարհային ֆուտբոլում հազվադեպ մարդիկ են կարացել նույն թմում անընդհատ հարմարվել փոփոխություններին ու երկար ու հաջող աշխատել, ու էտ մարդիկ դարձել են լեգենդներ: Մնացած դեպքերում մարզիչի 3-4 տարի նույն թմում մնալը ահագին մեծ ժամանակա համարվում: Շատ դեպքերում մարզիչներին փոխում են ոչ թե մենակ անհաջողությունից հետո, այլ հենց շատ լավ հաջողություններից հետո էլ: Թարմության, մոտիվացիայի, նոր շունչ բերելու համար: Ընդհանրապես էտ ամեն ինչը ճիշտա ամեն բնագավառի համար: Ուղղակի ժամկետներն են տարբեր: Ամեն տեղ հասունանումա մարդկանց փոփոխելու ժամանակը, ու քանի որ հիմնականում մարդիկ չեն զգում որ իրանց փոխելու ժամանակը հասելա, պետքա հասարակության ճնշումները: Բայց ըստեղ արդեն պետք են էտ վերլուծությունները, որ հասկանանք ում-ումով փոխենք, ոչ թե փորձ ու սխալի մեթոդները կիրառենք:

    • Արմեն says:

      Օրինակ բերեմ ձեր ասածի հետ կապված: Այսպես ընդունված SS ոլորտը անհամեմատ դանդաղ է փոփոխվում քան հենց ձեր կողմից շատ լավ վերլուծված ֆուտբոլի ոլորտը:
      Իմ համոզմամբ մենք դեռ երկար կդոփենք մեր տեղում և դա ցավոք արդարացի կլինի:

  2. Ռուբեն says:

    Բարձրակարգ ֆուտբոլ ունեցող երկրներում հավաքականի իրար ետևից կրկնվող անհաջող արդյունքների դեպքերում, սովորաբար, առաջինը ֆեդերացիայի նախագահն է հրաժարական ներկայացնում, դրանից հետո ֆեդերացիան կոլեգիալ քննարկում է, թե կա արդյոք մարզչին փոխելու անհրաժեշտություն, և դրանից հետո միայն մարզիչն անդրադառնում է թիմի բարոյահոգեբանական խնդիրներին, մարզումների արդյունավետության, խաղերի մարտավարության և թիմի կազմում որոշակի փոփոխություններ կատարելու հարցերին:
    Բայց մենք լավ գիտենք, թե մեր մոտ ինչ տեղի կունենա` ֆեդերացիայի նախագահը հրաժարական հաստատ չի ներկայացնի, դրա փոխարեն նա ինքը միանձնյա կորոշի մարզչի մնալու-չմնալու հարցը, նույնիսկ հրահանգներ կտա, թե թիմի կազմից ում հանել և ում բերել: Հեռուստատեսության գրեթե բոլոր ալիքներով այդ մասին հաղորդումը (մոնտաժով կարգի բերված) մի երկու օր կկրկնեն և դրանով էլ հարցը կփակվի:

  3. Maxim says:

    Այո՝ վատ պարողին միշտ այլ բան է խանգարում: Բայց մեր երկրում ամեն ինչ հակառակն է:
    Օրինակ՝ մեր երկրում մարդամեկը լավ շալլախո է պարում, կամ լավ կենացներ ասում, այնքան լավ, որ ոչ մի նորմալ երկրների մարդամեկերը այդպես ոչ կարող են շալլախո պարել, ոչ էլ կենաց ասել:
    Բայց ի տարբերություն մեր երկրի շալլախո պարողի, նրանք երկիրն են նորմալ ղեկավարում:
    Ֆուտբոլն էլ նույն պատմությունն է: Այնպես որ՝ երկիրը երկիր չի, թե չէ շալլախո պարողը ի՞նչ անի:

    • ARTHUR says:

      ես չգիտեմ Ձեր ասած շալլախո պարողը ինչ անի ,բայց որ երկիրը երկիր է, այ թե ովքերեն են ղեկավարները այլ հարց է, և պետք չէ իշխանությունները շփոթել երկրի հետ, երկիրը ես եմ իմ հարազատները, դու եվ քո հարազատները , նա եվ նրա հարազատները :չհառցաքվեք ԵՐԿՐԻ մասին խոսել այդպես

    • Արմեն says:

      Maxim-ի մտքերը ինձ համար բարդ էին ( անհասկանալի ) , ով կաող է այն ինձ հասկանալի դարձնել կամ որ նյունն է , մի բան հասկացաք? Իհարկե հարցս Maxim-ին չի ուղղված:

  4. Maxim says:

    ARTHUR ՝ հարազատս, ես էլ հենց Ձեր ասածն եմ ասում, ուղղակի փորձեցի մի փոքր հումորով:
    Չէ՛ որ մեր երկրում ամեն ինչ հումորով է կատարվում,՝ նույնիսկ երկիր ղեկավարելը, ուղղակի նրանց
    հումորը այդ հարցում շատ վատ է ստացվում: Թե չէ նրանք բոլորը,՝ հո մեր երկրի թշնամինե՞րը չեն:

  5. Ашот Петросян says:

    ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ ԿՈԳՆԻ ՓԱՐՁԱՌՈԻ ԽԻՐՈԻՐԳԸ !!!

  6. Կարո Մելիքյան says:

    «ՇԱՆ ԳԼՈՒԽԸ» շատ ավելի խորն է թաղված ,քան երեւում է….։

  7. Արմեն says:

    ֆուտբոլ… քաղաքականություն….կրիմինալ…
    մի օր չտեսանք քննարկեք հայաստանի գիտության տխուր վիճակը…

  8. Հովիկ Մանվելյան says:

    Հարգելիներս, Հայաստանի պրոբլեմը նա է, որ ոչ մի բնագավառում չի գործում բնական ընտրության օրենքը: Մնացած բոլոր պրոբլեմները ածանցյալ են դրանից: Բնական ընտրության օրենքը ֆունդամենտալ օրենք է, ւվ առաջընթացի անհրաժեշտ պայմանն է:

    • Ruben says:

      “Կենդանիների աշխարհում” հեռուստատեսային հաղորդումը փոխարինվել է օտար Աստվածաշնչի դասավանդմամբ, որը հակասում է բնական ընտրության օրենքին:

    • Արմեն says:

      Պարոն Հովիկ եթե կա ընտրություն որևէ ոլորտում, անկախ նրանից դուք համամիտ եք թե ոչ, դա հենց բնական ընտրությունն է, դա դժվար չէ ընկալել, միայն մի պահ պիտի փորձեք ձեր սուբյեկտիվ գնահատականը կողքի դնել կամ չհիշել կամ մի փոքր վերլուծել քիչ ավելի խորը տեղի ունեցած ընտրության արդյունքներից ելնելով:

  9. Արմեն says:

    Դա բնական է, որ երկու Արմեն կա այս նյութի քննարկմանը մասնակցողների մեջ ?

  10. Արմեն says:

    Դե որ շատ սահուն անցանք բնագիտության ոլորտ, տամ նաև մի կարևոր ֆունդամենտալ սահմանում.

    Ֆուտբոլը – դա ընդամենը հորիզոնական ցանկությունների ուղղահայաց կանոնակարգված ներկայացումն է )))

  11. Հ.Հ. says:

    Մեր հավաքականի խաղը իսկապես խայտառակություն էր ,ըստ իս Վ.Մինասյանը տղաներին սովորեցրել է միայն հակագրոհներով խաղալ,իսկ երբ մեր հակառակորդն է նման ոճ ընտրում՝ այսինքն մեր զենքով մեր դեմ խաղում ,մերոնք դառնում են անճար:
    Ուզում եմ կրկնել մեկ անգամ ասածս միտքը ՝մեր տղերքին հոգեբանական խորհրդատվություն է հարկավոր:
    Հիմա հաստատվեց ցավոք այն մտավախությունը ,որ մերոնց ունեցած հաջողությունները պատահական էին և այստեղ մեղքը մարզիչինն է . նա չի տեսնում խաղի ընթացքը ,այսինքն որ այսպես խաղան ինչի կհասնեն, չի կարողանում որևէ ձևով ներգործություն ունենալ խաղի վրա: Հետաքրքիր է ֆեդերացիան չի կարող համակարգչային ծրագրերից ձեռք բերի ու տիրապետի վիճակագրական տվյալների, թե օրինակ ով քանի կիլոմետր է վազել , ով քանի հատ սխալ փոխանցւմ է արել,փոխանցման ժամանակ գնդակի արագությունը ինչքան է եղել,ով ինքան է ազատ գոտիներում հայտնվել և այլն:Ի դեպ փոխանցման ժամանակ գնդակը հասցեատիրոջ դիմացը պիտի գցել և ոչ թե թիկունքի կողմը:Դժվար՞ է այսքանը վերլուծելը:
    Մի խոսքով տղերքը պիտի հասկանան ,որ իրենց սխալվել չի կարելի,իրենք երկիր են ներկայացնւմ,եթե պիտի միշտ սխալվեն ,թող գնան իրենց տները գնդակ տշեն ու սխալվեն գնդակը տշեն հարևանի լուսամուտին ու թող տեսնեն ,թե հարևանը իրենց ինչ կասի:

  12. VARDASAR says:

    գազի գնի բարցրացումն էլ է ազդել ֆուտբոլիստների արագության վրա

  13. Արմեն says:

    Իհարկե իմ իրավունքը չէ, սակայն նյութ էր առաջարկվել ու շատ հետաքրքիր դատողություն կար, սակայն ընդամենը ֆուտբոլի մասնագետ դուրս եկանք

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930