Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է լինելու: Ինչպես հայտնի է, այս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Արաբկիրից, քանի որ դատավոր Արմեն Խաչատրյանն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այն վարույթ ընդունել:
Մեկ տարվա ընթացքում ԱԱԾ քննիչները չեն կարողացել կուռ եւ հիմնավոր մեղադրանք կազմել եւ, ըստ էության, կցմցել են այն, ինչ կարողացել են հայթայթել:
Այս մեկ տարում ԱԱԾ մեկուսարանում Սամվել Հովհաննիսյանին ամենատարբեր գործերի վերաբերյալ են հարցեր տվել, փորձել են ինչ-ինչ ապացույցներ կորզել, սակայն նա հրաժարվել է խոսել՝ պահանջելով, որ իրեն հարցաքննեն կոնկրետ մեղադրանքի շուրջ:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում