Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխենք գազի թանկացումը». Չստորագրել նոր պայմանագրերը

Հունիս 08,2013 11:44

Այսօր «Արմատ» ակումբում «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյան, Սիլվա Ադամյանը եւ Անի Աղինյանը խոսեցին իրեց հետագա քայլերի մասին:

Ղուկասյանի խոսքով` երեկ տեղի ունեցավ հանձնաժողովի նիստ, որին մասնակից չդարձավ շահագրգիռ անձանցից ոչ մեկը, իսկ նրանք մոտ 400 հոգի էին, նրանց թույլ չտվեցին մասնակցել նիստին, տեղեկություններ ունենալ, իրենց խոսքն ասել: Նիստն անցավ օրենքի կոպիտ խախտումով, քանի որ մի շարք ԶԼՄ-ների եւս թույլ չտրվեց մասնակցել. «Իսկ սա հիմք է դիմել վարչական դատարան, ինչը եւ մեր նախաձեռնությունը պատրաստվում է անել: Գտնում ենք, որ անհրաժեշտ է շարունակել մեր աշխատանքները, հանրությանը մոբիլիզացնել: Սահմանի վրա գազի գնի բարձրացումը որեւէ կապ չուն գազի գնի բարձրացման հետ, նրանք առ այսօր պայմանագիր չեն ներկայացրել գնի հետ կապված: Ամեն ինչ գաղտնի է արվում, եւ երբ մենք պահանջեցինք այդ պայմանագիրը` մերժեցին: Իսկ այդ ամենը հիմք է` ունենալ կասկածներ եւ, որ սակագների բարձրացումը արհեստական է: Այն, որ թափանցիկ լսումներ, հանրային քննարկումներ չեն իրականացրել, դա եւս ապացուցում է, որ երեւույթներն արհեստական են եւ կեղծ: Մենք տեղեկություններ ունենք, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը գազի գնի բարձրացման պատճառով է արվել, իսկ այն բարձրացրել են, որ ղեկավարները ստանանան ավելի բարձր աշխատավարձեր, «Հայռուսգազարդը» 20 միլիարդով բարձրացրել է իր շահույթը»:

Ղուկասյանի կարծիքով`դատարանը կարող է կայացնել որոշում, երեկվա հանձնաժողովի նիստի որոշումը անվավեր ճանաչելու մասին:

Ադամյանն էլ նշեց, որ հանրությունը հասկանում է, որ լուրջ խնդրի առաջ է կանգնել, բայց ամբողջ ծանրությունն ակտիվիստների ուսերին է. «Մենք կոչ ենք անում բոլոր բնակիչներին չստորագրել ակտը, քանի որ ամեն փոփոխության դեպքում սկսում են հավաքել մարդկանց ստորագրությունններն ու պարտադրում են, որ նրանք իրենց համաձայնությունը տան, նոր պայմանագրին:  Դա մի փաստաթուղթ է, որը ամրագրում է հանրության համաձայնությունը: Մարդկանց համաձայնությունը ստանում են խաբեությամբ, ես դա ասում եմ որպես յոթը տարի այնտեղ աշխատող մարդ»:

Ռուսաստանը ունի իր պատասխանատվության չափաբաժինը, ավելացրեց Ղուկասյանը հավելելով, որ ճիշտ էր այդ մասին նրանց իրազեկելը ու տեղեկացրեց, որ իրենք նամակ են գրել, քանի որ Ռուսաստանը այս գործընթացի վրա ազդելու լծակներ ունի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930