Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրափակիչ մենամարտերն առանց Հայաստանի ներկայացուցչի

Հունիս 08,2013 11:09

Այսօր Մինսկի «Սպորտի պալատում» հայտնի կդառնան բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 40-րդ առաջնության չեմպիոնները:

Ինը քաշային կարգերից չորսում ոսկե մեդալների համար կպայքարեն հայ բռնցքամարտիկներ, որոնց մեջ, սակայն, Հայաստանը ներկայացուցիչ չունի: Երեկ կայացած կիսաեզրափակչում մեր հանրապետության ներկայացուցիչ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը բառիս բուն իմաստով հավասար պայքարում պարտվեց ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին: Եզրափակիչ գոնգից հետո միավորների լիակատար հավասարություն էր՝ 28:29, 28:28, 29:28: Եվ միայն մրցավարական համակրանքի շնորհիվ Բուցենկոն մտավ եզրափակիչ: Արամ Ավագյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
Այդուհանդերձ, Եվրոպայի ուժեղագույնի կոչման համար այսօր կպայքարեն չորս հայեր: 49 կգ քաշային, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Հայպապետյանը (նկարում՝ կարմիր մարզազգեստով, Ռուսաստան) Եվրոպայի երկրորդ ոսկու համար կհանդիպի իռլանդացի Պատրիկ Բառնեսի հետ: Նրա թիմակից, 64 կգ քաշային Արմեն Զաքարյանի մրցակիցը մոլդովացի Դմիտրի Գալագոտն է: Վազգեն Սաֆարյանցը, որ ներկայացնում է Բելառուսը, մենամարտելու է Պավել Իշչենկոյի ( Ուկրաինա) հետ, իսկ 69 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսն են վիճարկելու Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արայիկ Մարությանը եւ Ալեքսանդր Բեսպուտինը՝ Ռուսաստանից:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930