Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեանի հողահատկացումներում արձանագրված չարաշահումների գործով դատապարտվել է 4 անձ

Հունիս 08,2013 11:00

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման նպատակով տրամադրված հողահատկացումների ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ դատարան է ուղարկվել 4 քրեական գործ` 4 անձի վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ եւ նշված անձինք դատապարտվել են:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքային ստորաբաժանման նախկին պետը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով ե դատապարտվել ազատազրկման:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Սևանի տարածքային ստորաբաժանման նախկին երկու պետերը, ովքեր նշված պաշտոնում աշխատել են 1999-2010 և 2010-2011թթ., մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով ե 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ձեռնարկում է միջոցներ` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ: Դատարան է ներկայացրել 53 հայց` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի եւ /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու և չվճարված վարձավճարների գումարները բռնագանձելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930