Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Պետք չէ միանգամից վատը տեսնել»

Հունիս 08,2013 10:54

Նախարարի 2 տղաները ծառայում են Լեռնային Ղարաբաղում

 

Հունիսի 7-ին  Ոսկեպարում ասուլիսի ժամանակ  ի թիվս այլ հարցերի  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարց տրվեց  այն մասին, որ  սահմանապահ զորամասերում ծառայում են միայն հասարակ մարդկանց երեխաները եւ պայմանագրային հիմունքներով սահման հսկող գյուղացիները, որ մեր  բանակը «բանվորագյուղացիական է», պաշտոնյաների զավակները չեն ծառայում:

Ս. Օհանյանն  ասաց. «Մեր բանակում ծառայում են բոլորը: Նախկինում եղել է այդպես, որ ասում են՝ բանակը բանվորագյուղացիական է, ղեկավարների երեխաները  չեն ծառայում: Այսօր մենք բավականին խիստ վերահսկողություն ենք իրականացնում, որպեսզի բոլորը գնան ծառայելու՝ կապ չունի, դա  ղեկավարի որդի կլինի, թե ղեկավարի որդի չի լինի: Այստեղ ես նորից անդրադառնամ մեր անձնական օրինակին, իմ երկու որդիներն այսօր  ծառայում են Լեռնային Ղարաբաղում, Գլխավոր շտաբի պետի   որդիները ծառայում են մեր  սահմանային զորամիավորումներում, շատ շտաբի պետի տեղակալներ կան, նաեւ կան իշխանավորներ, որոնց երեխաները ծառայել են եւ  ծառայում են:  Պետք չէ միանգամից վատը տեսնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930