«Ժառանգությունը», ի զարմանս իրեն, հայտնվեց ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, բայց պատրաստ չէր դրան՝ չուներ բավարար մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ այդ 40 տոկոսանոց «նշաձողը» երկար ժամանակ պահելու համար։
Թեեւ պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ նույնիսկ լուրջ լծակներ եւ լուրջ ռեսուրսներ ունենալու դեպքում այդ «պլանկան» պահելը շատ դժվար կլիներ։ Նույնիսկ Լ.Տեր-Պետրոսյանը, իր ահռելի քաղաքական փորձով, ինտուիցիայով, բավականին հստակ գաղափարախոսական հիմքերով, չկարողացավ պահել այդ քաղաքական կապիտալը, չնայած այն դժվարություններին, որ ուներ իշխանությունը մարտիմեկյան իրադարձություններից հետո։
Նույնիսկ այս պարագայում ինձ համար մի քիչ զարմանալի է, թե ինչքան արագ Ր.Հովհաննիսյանը սպառեց քաղաքական կապիտալը, որ ստացել էր նախագահական ընտրությունների արդյունքում»,- այս մասին ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: