«Դասական Եվրոպան, որով հիանում էինք, այլեւս չկա, մոդեռնը ավարտվեց, եւ Եվրոպան գնում է այլ ճանապարհով: Ռուսաստանը Եվրոպայում անելիք չունի, աշխարհը սպասում է նոր խոսքի, եւ այդ խոսքը գալու է Ռուսաստանից` բոլոր նրանց համար ովքեր սպասում են, հավատում են ու կմիանան այդ ծրագի իրականացմանը: Ժամանակը անցավ եւ այդպես էլ իրականություն չդարձան ազգային վերածննդի գաղափարները: Հզոր, անկախ պետությունների փոխարեն այսօր ունենք քիչ թե շատ հարմարավետ գոյությամբ քաղքենիական հասարակություններ, ազգային գաղափարը շահարկելու արդյունքում հարստացած էլիտա, աղքատ ժողովուրդ, աճող արտագաղթ եւ անելանելիության զգացում», – գրում է «Ազգ» օրաթերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: